Friday, 03 07 2026
16:10
Ֆրանսիայում ավելի քան 2000 մարդ է մահացել սաստիկ շոգի պատճառով
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին

SPRING PR-ը ՝ միջազգային WCFA-ի Davos Digital PR Awards-ի հաղթող

SPRING PR ընկերությունը հաղթող է ճանաչվել WCFA-ի Davos Digital PR Awards մրցանակաբաշխության Best Digital PR Project անվանակարգում՝ «Երեմյան Փրոջեքթս»-ի հետ համատեղ իրականացված «Կաթը սեր է» հաղորդակցային արշավով։

Արշավի նպատակն էր հանրության շրջանում ձևավորել կաթ և կաթնամթերք օգտագործելու նոր մշակույթ, բարձրացնել կաթնամթերքի օգտակարության մասին իրազեկվածության մակարդակը, հանրայնացնել պարենային անվտանգության մարտահրավերները՝ շեշտելով բնական մթերքներ օգտագործելու կարևորությունը:

«Կաթը սեր է» արշավը մեկնարկել էր 2020 թվականի մայիսին՝ համավարակով պայմանավորված արտակարգ դրության և ճգնաժամի պայմաններում. մարդիկ մեկուսացած էին տներում, բազմաթիվ ընկերությունների գործունեությունը դադարեցված էր, ԶԼՄ-ները գործում էին հեռավար։ Փոխվում էր սպառողական վարքը, տարբեր ոլորտների կազմակերպությունների, ապրանքների և ծառայությունների հանդեպ վերաբերմունքը, ներկայացվող պահանջներն ու ակնկալիքները: «Կաթը սեր է» արշավով ազդարարվեց «Yeremyan Products» ապրանքանիշի կաթնամթերքի մուտքը շուկա:

SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը, անդրադառնալով թվային հարթակում արշավի իրականացման առանձնահատկություններին, նշեց.

«Ճգնաժամային պայմաններում շատ կազմակերպություններ ենթարկվեցին բարդ և կարևոր տրանսֆորմացիաների՝ հրաժարվելով փորձված, երկար տարիներ իրենց արդարացնող և արդյունավետ բիզնես մոտեցումներից։ Արդի հաղորդակցական տեխնոլոգիաներն էլ իրենց հերթին արմատական փոփոխություններ էին ապրում՝ զարգանալով, բարդանալով, գրավելով նորանոր լսարաններ։ Հաղորդակցությունների մասնագետներն առաջիններից էին, որ արձագանքեցին իրավիճակին և սկսեցին փնտրել լսարանի հետ հաղորդակցվելու նոր մոտեցումներ, առավել արդյունավետ ուղիներ և ձևաչափեր: «Կաթը սեր է» հաղորդակցային արշավն իրականացրել ենք՝ կիրառելով Digital տարբեր գործիքներ, նորարար և հետաքրքիր մեթոդներ։ Արշավը նաև առանձնահատուկ էր այն առումով, որ այդ օրերին մարդիկ սիրո, ջերմության և դրական էներգիայի կարիք ունեին, ինչը փոխանցելը մեր արշավի հիմնական նպատակներից մեկն էր։ Ուստի ընտրեցինք «Կաթը սեր է» ջերմ կարգախոսը։ Միջազգային ժյուրին արշավը հավանության է արժանացրել, ակտիվորեն քննարկել և այն բնորոշել որպես հոգատարություն ու ջերմություն փոխանցող, հետաքրքիր ռազմավարությամբ իրականացված նախագիծ: Շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին այս բարձր գնահատականի համար»։

«Կաթը սեր է» արշավը կաթնամթերքի հայաստանյան շուկայի բազմազանության և մրցակցային թեժ պայմանների համատեքստում կայուն դիրքավորման նոր ու յուրահատուկ մոտեցում էր։ «Կաթը սեր է» արշավի համար ոգեշնչման աղբյուր է եղել հայտնի Got Milk? սոցիալական արշավը (ԱՄՆ, 1993):

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը նշեց.

«Երբ 2020 թվականի մարտից ռեստորանների գործունեությունը դադարեցվեց, մենք շատ արագ կողմնորոշվեցինք և մեր ամբողջ ներուժն ուղղեցինք դեպի գյուղատնտեսական նախագծեր: Շատ կարճ ժամանակում՝ ընդամենը մեկ ամսում, լայն ու բազմազան շուկայի մրցակցային թեժ պայմաններում, մեր ֆերմաներում արտադրվող ու ռեստորանների համար նախատեսված թարմ, որակյալ կաթնամթերքը ներկայացրինք մեր սպառողներին՝ Yeremyan Products ապրանքանիշի ներքո: Նույն ընթացքում հաջողությամբ իրականացրինք իրազեկման ու հանրայնացման արշավը։ Բավականին դրական արձագանքներ ստացանք սպառողներից. գնահատվեց և՛ մեր գաղափարը, և՛ Yeremyan Products-ի ամբողջ արտադրանքը, և՛ դրա մատուցումը։ Ուրախ եմ ու հպարտ, որ SPRING PR ընկերության մեր գործընկերների հետ համատեղ աշխատանքը բարձր գնահատանքի է արժանացել նաև միջազգային հանրության կողմից»:

Նշենք նաև, որ 2017 թվականին SPRING PR-ընկերության «Լինե՛նք հոգատար Հայաստան» նախագիծը Դավոսում արժանացել էր «C4F Davos, Ապագայի Պրո Բոնո» անվանակարգի մրցանակին:

WCFA-ի նախագահ Մաքսիմ Բեհարն իր խոսքում նշեց, որ Davos Digital PR Awards-ն անցկացվում է առաջին անգամ.

«Davos Digital PR Awards-ն ամբողջությամբ նվիրված է բիզնեսի թվային հաղորդակցություններին, պետք է նշեմ, որ մրցակցությունն իսկապես շատ բարձր էր։ Սա վկայությունն է նրա, որ բիզնես հաղորդակցություններն ամբողջությամբ տեղափոխվում են թվային տիրույթ, և ես հավատացած եմ, որ ետդարձի ճանապարհ չկա։ WCFA-ի ժյուրիի կազմը գլխավորող սոցիալական մեդիայի փորձագետ Ռուի Մարտինսը համախմբել էր փորձառու մասնագետների աշխարհի բոլոր մայրցամաքներից, ինչը SPRING PR-ի հաղթանակն էլ ավելի արժեքավոր է դարձնում: Անկեղծորեն շնորհավորում եմ Հայաստանի իմ գործընկերներին, մաղթում նորանոր հաղթանակներ ու նախագծեր, տաղանդներ և, իհարկե, մրցանակներ»։

WCFA-ի Davos Digital PR Awards-ը գնահատում է հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ոլորտի ամենահետաքրքիր, ինքնատիպ ու արժեքավոր արշավներն ու բացառիկ մասնագիտական աշխատանքը։ Best Digital PR Project անվանակարգում դիտարկվել են թվային հարթակում թիրախային ռազմավարությամբ իրականացված այն արշավները, որոնք փոխել են տվյալ բրենդի կամ արտադրանքի վերաբերյալ կարծիքները, կոտրել կարծրատիպերը և ձևավորել նոր վերաբերմունք։

Davos Digital PR Awards-ին ներկայացվել էին 2020 թվականի հունվարից մինչև 2021 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում մեկնարկած ամենաակնառու նախագծերը, որոնք դիտարկվել են երեք անվանակարգերում՝ Best Digital PR Project, Best Digital PR Company, Digital PR Guru of 2021։ SPRING PR-ը Best Digital PR Project անվանակարգի Gold Winner-ն է։ Մրցանակաբաշխությանը մասնակցում էին կազմակերպություններ աշխարհի տարբեր երկրներից՝ Հայաստանից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Կանադայից, Էստոնիայից, Վրաստանից, Իտալիայից, Ռուսաստանից, Սինգապուրից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից և Միացյալ Նահանգներից։

SPRING PR ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին և մասնագիտացած է ռազմավարական PR-ի, միջոցառումների կազմակերպման, հաղորդակցությունների կառավարման և հետազոտությունների ոլորտներում: SPRING PR-ի թիմն անդամակցում է միջազգային այնպիսի հեղինակավոր կառույցների, ինչպիսիք են PR-ի միջազգային ասոցիացիան (IPRA), Հասարակայնության հետ կապերի կանոնակարգող ինստիտուտը (CIPR): Ընկերությունը հաղորդակցությունների ոլորտի այնպիսի հեղինակավոր մրցանակաբաշխությունների մրցանակակիր է, ինչպիսիք են IPRA Golden World Awards-ը, Eventiada IPRA Golden World Awards-ը, C4F Davos Awards (Communication for Future Davos Awards)-ը: 2019 թվականին SPRING PR-ընկերությունն իր 10-ամյակի առիթով Երևանում հյուրընկալել էր միջազգային PR-օրացույցում ամենախոշոր միջոցառումը՝ Միջազգային PR ասոցիացիայի (IPRA) Golden World Awards մրցանակաբաշխությունն ու Գալա ընթրիքը:

2020 թվականին SPRING PR-ը համագործակցության հուշագրեր է ստորագրել իր միջազգային գործընկերներից Stratcomm Africa-ի, բրիտանական Jasper Alliance London Limited-ի, եվրոպական M3 Communications Group Inc-ի և վրացական PR Consulting Group-ի հետ:

2021 թվականին SPRING PR-ն առաջին անգամ հայկական PR-ընկերությունների պատմության մեջ դարձել է PR ոլորտի օսկար համարվող IPRA Golden World Awards մրցանակաբաշխության հաղթող:

The World Communication Forum Association (WCFA) ոչ առևտրային, անկախ կազմակերպությունը ստեղծվել է 2014 թվականի նոյեմբերին՝ Եվրոպայից, Ասիայից և Լատինական Ամերիկայից հաղորդակցության մասնագետների կողմից և գործում է Շվեյցարիայի Դավոս քաղաքում: WCFA-ի նպատակն է ակտիվորեն նպաստել ժամանակակից գլոբալ հաղորդակցությունների զարգացմանն ամբողջ աշխարհում: WCFA-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ հաղորդակցության, ԶԼՄ-երի և հասարակայնության հետ կապերի միջոցով միջսահմանային և միջմշակութային մասնագիտական հանրույթի ձևավորումը, ֆինանսավորման և միջազգային փորձառությունների միջոցով հաղորդակցության երիտասարդ մասնագետների աջակցությունը, ինչպես նաև վարքի ու կրթական նոր մոդելների, ճանաչելիության և ազդեցության նոր մեթոդների ակտիվացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում