Ինդոնեզիայի խորհրդարանը լիագումար նիստի ընթացքում հավանություն Է տվել մայրաքաղաքն Արեւելյան Կալիմանտանի նահանգ փոխադրելու օրինագծին: Հունվարի 18-ին այդ մասին հայտնել Է CNN Indonesia տեղեկատվական պորտալը:
Պորտալի տվյալներով՝ նիստին ներկա Է եղել 575 խորհրդարանականներից 305-ը: Հունվարի 17-ին Ինդոնեզիայի ազգային զարգացման պլանավորման նախարար Սուհարսո Մոնոարֆան հայտնել Է, որ հանրապետության նոր մայրաքաղաքը կկոչվի Նուսանտարա: Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոդոն մայրաքաղաքը Ջակարտայից փոխադրելու պլանների մասին հայտարարել Է 2019 թվականին:
Այդ նպատակի համար տրամադրվել Է գրեթե 32 միլիարդ դոլար: Սակայն կորոնավիրուսի համավարակի ատճառով ծրագրի իրականցումը դադարեցվել Է: Այն պլանավորում են վերսկսել երկու տարի հետո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: