Ճապոնիացիներն այս տարի մարտին տեղի ունեցած երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով կործանված տների փլատակներում շարունակում են հայտնաբերել դրամապանակներ: Կամավորները փլատակներում հայտնաբերված դրամապանակները հանձնում են ոստիկանությանը, որտեղ արդեն հավաքվել է մոտ 50 միլիոն դոլար գումար: Այս մասին հաղորդում է newsru.com կայքը:
Ինչպես տեղեկացրել էին նախկինում, ոստիկանությունը փլատակներից հավաքել էր մոտ 6 հազար չհրկիզվող պահարաններ՝ 2.37 միլիարդ իեն (32 միլիոն դոլար)` ընդհանուր գումարով: