ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը վարակվել է կորոնավիրուսով:Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքի էջից.
«Համայն մարդկութեանը պատուհասած ժահրը՝ «քովիդ»-ը, նաեւ ինձ դարձրեց իր հանգրուանը։ Զարմանալին այն է, որ այդ աւրերին բաւական մէկուսացուած էի եւ շփւում էի մարդկանց հետ, ովքեր կրկնակի եւ աւելի պատուաստուած էին։ Դրանից ելնելով քիչ էի աւգտուում իմ գտած սպիրտասփռիչ սարքից։ Չգիտեմ, որտեղ եւ ինչում սխալուեցի, բայց հիմա արդէն կարող եմ առարկայաւրէն գնահատել՝ պատկերացում ունենալ այս ճանապարհն անցած եւ , ցաւաւք, երբեմն չանցած՝ այդ ճանապարհին հանգչած միլիոնաւոր մարդկանց ցաւերի ու ապրումների մասին։ Մտերիմներիս հիմնական մասը, բարեբախտաբար թեթեւ է տարել։
Ճգնաժամի միջնամասում ասում են՝ չշտապեմ ուրախանալ իմ համեմատաբար կայուն վիճակով եւ հետեւեմ մասնագէտների խորհուրդներին։ Համաձայն եմ, եւ հակառակ պահուածքն էլ երախտամոռութիւն կը համարեմ։
Չգիտէի, որ այսքան (հարազատներիս չհաշուած) հոգեհարազատ մարդիկ ունեմ՝ բժիշկ ընկերներիս գլխաւորութեամբ։ Աստուած նրանց բոլորին երկար կեանք պարգեւի․․․»,-գրել է նա: