Ճապոնիայի հյուսիսարևելյան ափերի մոտ կրկին երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, երկրաշարժի հզորությունը կազմել է 6.8 բալ: Երկրում հայտարարվել է ցունամիի վտանգ: Ենթադրվում է, որ ալիքների բարձրությունը կարող է գերազանցել կես մետրը: Զոհերի և ավերածությունների մասին առայժմ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Ճապոնիայում երկրաշարժեր հաճախ են տեղի ունենում: Այս տարի մարտին հզոր երկրաշարժի և դրան հաջորդած ցունամիի հետևանքով մահացել և անհետ կորել էին հազարավոր մարդիկ: Վթարվել էր «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը: