Sunday, 05 05 2024
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը

Լարսում եղանակը բացվում է. Միայն Օսեթիայում 1500-ից ավելի բեռնատար է կուտակված

Լարսի ճանապարհը, որը շուրջ մեկ շաբաթ բաց էր բոլոր տեսակի մեքենաների համար, երեկ երեկոյան դարձյալ փակվել է:

Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Արամ Թանանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Վերջին մեկ շաբաթում Լարսի ճանապարհը բաց էր և ամեն օր 500-550 մեքենա դուրս էին գալիս Ռուսաստանից: Դրա շնորհիվ մի քիչ հերթը պակասեց, բայց իհարկե, նորից ավելանում են: Երեկ երեկոյան դարձյալ ճանապարհը փակվեց, Խաչի լեռնանցքում ուժեղ ձյուն ու քամի սկսվեց, որի հետևանքով Ռուսաստանից մեքենաներ դուրս չեն գալիս: Վրաստանից շարունակում են դեպի Ռուսաստան մեքենաներ գալ, որոնք արդեն անցել են Խաչի լեռնանցքը: Օսեթիայի տարածքում արդեն մոտ 1500 մեքենա կա, բայց եղանակը կայունացավ, և հույս ունեմ, որ մոտակա ժամերին ճանապարհը կմաքրեն և գոնե մի քանի ժամ մեքենաները կանցնեն: Դա Վրաստանից է կախված»:

Նրա խոսքով, միայն Օսեթիայի տարածքում կուտակված է 1500-ից ավելի մեքենա, բայց կուտակված մեքենաներ կան նաև Կաբարդինո-Բալկարիայի և տարբեր այլ հանգույցներում. «Բացի այդ, մի մասը չեն գալիս՝ իմանալով, որ այս պահին Լարսը փակ է: Մարդատար մեքենաներ հիմա չեն երևում, հավանաբար, Վրաստանը տոն օրերի հետ կապված թույլ է տվել, որ մարդատարները շուրջօրյա մտնեն Վրաստան: Առաջնահերթ սպասարկում են մարդատար մեքենաները, դրանք մեծ խոչընդոտներ են ստեղծում բեռնատարների համար: Տոնական օրերին օրական մինչև 500 մեքենա մտնում էր  Վրաստան: Քանի որ ձյուն է եկել, մարդատարները չկան: Բայց հենց եղանակը բացվի, միանգամից գալու են և իրենք առաջնահերթ անցնելու, այսինքն դարձյալ բեռնատարները սպասելու են:

Նախատոնական օրերին գիշերը բացառապես բեռնատարներն էին անցնում, մարդատարներին չէր թույլատրվում: Հավանաբար, քանի որ տուրիստական մեծ հոսք է եղել, Վրաստանը թույլ է տվել գիշերն էլ մտնել իր երկիր և դա բերել է նման խոչընդոտների»:

Դիտարկմանը, թե հիմա շատ է խոսվում այլընտրանքային ճանապարհների մասին, ե՞րբ Լարսի խնդիրը լուծված կարող ենք համարել, Թանանյանը պատասխանեց. «Լարսից, որպես այդպիսի խնդիր չկա, հիմնական պրոբլեմը եղանակի հետ կապված Վրաստանի տարածքում է, Խաչի լեռնանցքը, որը բավական բարձր է, որով անցնում է ճանապարհը: Այս պահին էլ Լարսի անցակետը ընդարձակում, ընդլայնում են, որպեսզի ավելի մեծ թվով մեքենաներ բաց թողնեն: Այսինքն հիմնական խնդիրը, որ մեքենաները կուտակվում են, Վրաստանի տարածքում եղանակային պայմաններն են: Լարսը կբարեկարգեն և մոտ 1 տարի հետո այն բոց կթողնի այսօրվա իր հնարավորություններից եռակի անգամ ավելի: Բայց եթե Վրաստանի տարածքում եղանակային հարցեր լինեն, դարձյալ էլի ոչինչ չեն կարող անել: Այս պահին էլ կանգնած ենք եղանակի հետ կապված խնդրի առջև»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում