Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Թուրքիայի «նախապայմանները» նորություն չեն, բայց այժմ դրանք կարող է ներքին սպառման  համար ասվեն

Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման թեմային։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝  Թուրքիայի նախագահ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայի հետ կապված շեշտել է, թե այս թեմայով նախագահ Էրդողանը մի քանի սկզբունքային տեսակետներ ունի՝ գործընթացին Ադրբեջանի դրական վերաբերմունքը, արխիվների բացումը, թեման քաղաքական ամբիոններից հեռացնելը և պատմաբաններին թողնելը։

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավուման նախաձեռնությունը կարող է տեղի ունենալ այն պայմանով, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ հարձակողական ու զավթողական քաղաքականությունից։ Բացի դա նախագահ Էրդողանի համար ամենազգայուն կետն այն է, որ մեր ադրբեջանցի եղբայրները և պարոն Ալիևը դրական են նայում  Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը»,–ասել է Օմեր Չելիքը։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝ Թուրքիայի իշխող ուժի ներկայացուցչի հայտարարությունը մեկ բան է, իշխանությունների դիրքորոշումը՝ մեկ այլ բան․ «Այնպես որ շատ հնարավոր է, որ սա որոշակի քարոզչական, ներքին սպառման նպատակ ունի կոնկրետ Թուրքիայում։ Ինձ թվում է՝ այդքան մեծ նշանակություն չպետք է տալ»,- «Առաջին լրատվական »-ի հետ զրույցում ասաց նա։

Քեռյանի դիտարկմամբ՝ եթե  դիտարկենք հայտարարության բովանդակցությունը՝ այն  իր մեջ նորություն չի պարունակում․ «2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պահից այդ նախապայմանները կային։Թուրքիան այսօր խիստ կարևորում է Ցեղասպանության  հարցը օրակարգից հանելու հարցը, ինչու՞, որովհետև մեր աչքի առաջ աշխարհի հզորները՝ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ցեղասպանության ճանաչման կամ համապատասխան այլ թաստաթղթեր են ընդունել։Ամենավերջինը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից ընդունված բանաձևն էր։ Բնականաբար Թուրքիան հասկանում է, որ Ցեղասպանության հարցը կարող է  ցանկացած պահի օգտագործվել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար»,- «Առաջին լրատվական »-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ հարցը օգտագործվել է Թուրքիա-ԵՄ բանակցություններում, երբ Թուրքիան դիմել էր ԵՄ անդամ դառնալու համար, Եվրամիությունը նախապայման առաջ քաշեց՝ Հայոց Ցեղասպանության ճանաչումը․ «Բնականաբար զարմանալի չէ, որ այսօր թուրքական կառավարող  շրջանակների կողմից հարցը կարող է նորից բարձրացվել։Իսկ այն, որ ցանկացած հայ-թուրքական գործընթացը պետք է մինչև սկսվելը հավանության արժանանա Ադրբեջանի կողմից՝ դա ևս  նորություն չէ, որովհետև մենք գիտենք, որ երբ փակվեց հայ-թուրքական սահմանը, դրա թիվ պատճառ նշվեց Քելբաջարի գրավումը, հայ-ադրբեջանական հակամարտությունը։Այդ ժամանակներից մինչ օրս՝ դա չի հանվել օրակարգից։Բացի այդ՝ կա ստրատեգիական իրականություն  դարձած մի իրողություն՝ երկու պետություն, մեկ ազգ։ Այսինքն՝ եթե մենք տեսնում ենք Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերություններում ադրբեջանական գործոնի գերակայություն, սա ևս զարմանալի չէ»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում