Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ՝ Շվեյցարիան որոշել է այդ երկրից հետ կանչել իր դեսպանին: Այս մասին հայտնում է Reuters-ը` հղում անելով Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությանը:
Պաշտոնապես նշվում է, որ Դամասկոսում Շվեյցարիայի դեսպանին հետ են կանչել Բերն՝ կոնսուլտացիայի:
Ըստ Swissinfo-ի՝ Շվեյցիարիան բազմիցս կոչ է արել Սիրիայի իշխանություններին՝ դադարեցնել բռնությունները և թույլատրել մարդկանց ազատ արտահայտել իրենց կարծիքը: