Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Բանակի անցումը՝ խոսքից գործ. հանրությունը պետք է տեսնի դա

Բանակի վերաբերյալ հարցադրումները հանրային տիրույթում քննարկելի չեն, փաստացի հայտարարեց վարչապետ Փաշինյանը դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում, ի պատասխան բանակի սպառազինության համալրման վերաբերյալ հարցերի: Նա նշեց, որ զինուժի վերաբերյալ կառավարության մոտեցումներն ամրագրված են ծրագրում և իրենք անշեղ հետևելու են դրան, իսկ հանրային դաշտում քննարկումներ այդ թեմայով՝ չի գտնում նպատակահարմար: Այստեղ իհարկե կարող է լինել երկակի գնահատական:

Մի կողմից հանրությունը կարող է պահանջել քննարկումներ և պատասխաններ հնչեցվող հարցերին: Մյուս կողմից, բանակի մասին Հայաստանում իսկապես խոսվել է շատ, նույնիսկ չափից շատ՝ բաժակի ձեռքին, կամուֆլյաժը հագին, հրացանն ուսին, խոսվել է, երգվել, տոնվել, ձոնվել և այլն, սակայն վճռորոշ պահին պարզվեց, որ մեր բանակը չի համապատասխանում այն մարտահրավերներին, այն ծավալի և որակի վտանգներին ու սպառնալիքներին, որ շրջապատել են Հայաստանը ամենևին ոչ մեկ օրում, մեկ ամսում կամ նույնիսկ մեկ տարում: Համապատասխանող, համարժեք, իսկ գուցե նույնիսկ այդ բոլոր մարտահրավերները գերազանցող միակ բանը եղել է զինվորի ոգին, կամքը, նվիրվածությունը, անձնազոհությունը:

Մի բան, որը լինելով անգին, այդուհանդերձ բացարձակապես բավարար չէ 21-րդ տեխնոլոգիական դարի հինգերորդ սերնդի, ըստ էության արհեստական ինտելեկտի պատերազմներում: Այդ պատերազմներում զինվորին պետք է նաև համարժեք սպառազինություն, տեխնոլոգիա, կապի ու կառավարման համարժեք համակարգեր, նաև մասնագիտական համարժեք պատրաստվածությամբ գեներալակազմ, որը կկարողանա վարել մարտի, պատերազմի արդիական կառավարում: Ահա այս ամենի փոխարեն ավելի քան երկու տասնամյակ Հայաստանի բանակի մասին միայն խոսվել է, երգվել, ձոնվել, կենաց ասվել, ընդ որում առավելապես՝ «կամ լավը, կամ ոչինչ» սկզբունքով, կարծեք բանակը ոչ թե կենդանի, ապրող, շարժվող, զարգանալու պահանջ ունեցող, այլ մեռած օրգանիզմ էր: Եվ իրականում այդպես «սպանվել» է իրական բանակաշինությունը և դրա փոխարեն զինված ուժերն ունենալով ռեգիոնալ լրջագույն դերակատարում և մարտահրավերներ, մեծ հաշվով վերածվել են «հոլովակային ֆոնի»: Այս մասին խոսելը ցավալի է, սակայն պետք է, որպեսզի նաև դադարենք խոսել և բանակի հարցում անցնենք գործի: Եվ այս իմաստով իհարկե նախընտրելի է ավելի քիչ խոսելու և շատ գործելու մոտեցումը, սակայն կա մի կարևորագույն բան՝ հասարակությունը պետք է տեսնի այդ գործը, պետք է շոշափի այդ գործը, և դրանով նաև ստանա վստահություն ու փոխանցի այդ վստահությունը հետ՝ բանակ:

Հասկանալի է, որ հանրությունը չի կարող և չպետք է տեղեկանա բանակի վերափոխման բոլոր մանրամասներին, սակայն այդուհանդերձ պետք է առավելագույնս արագ և որոշակի կայուն դինամիկայով շոշափի այդ վերափոխումները: Շոշափելով դրանք այնտեղ, ուր հնարավոր է, հանրությունն անկասկած վստահություն ձեռք կբերի նաև այն սեգմենտների նկատմամբ, որոնք օբյեկտիվորեն չեն կարող հասանելի լինել լայն հանրությանը: Բայց, կադրային, կառուցվածքային, նաև գաղափարական և արժեհամակարգային դաշտում համոզիչ արդիականացումը պետք է հնարավորինս մոտ ապագայում տեսանելի դառնա Հայաստանի քաղաքացիների համար, ցույց տալով, որ խոսքը տեղը զիջել է գործին, այլ ոչ պարզապես լռությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում