«ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինտոնը հայտարարել է, որ Սիրիայի հանդեպ նոր պատժամիջոցներ կկիրառվեն»,- հաղորդում է Reuters գործակալությունը: Ըստ Քլինտոնի` ԱՄՆ-ն «կսեղմի մեկուսացման շրջանակը» Սիրիայի Նախագահ Բաշար Ասադի շուրջ: ԱՄՆ-ի պատժամիջոցների նպատակը Ասադի հրաժարականն է:
«Սիրիայի քաղաքացիները արժանի են մի կառավարության, որը հարգում է իրենց, պաշտպանում է իրենց իրավունքները և կյանքը… մինչդեռ Ասադը կանգնած է իրենց ճանապարհին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նոր պատժամիջոցները վերաբերում են սիրիական նավթամթերքի գնումներին և «սև ցուցակում» հայտնված սիրիական ընկերությունների հետ համագործակցությանը: Հիշեցնենք, որ նախօրեին Ասադի հրաժարականի պահանջով հանդես էր եկել Նախագահ Օբաման: