«Առաջիկա 3 օրերին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին ու գիշերվա առաջին կեսին հնարավոր են կարճատև անձրև ու ամպրոպ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության «Հայպետհիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Արարատյան դաշտավայրում ու մայրաքաղաքում երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, սակայն անձրևի հավանականությունը փոքր է: Օդի ջերմաստիճանը վաղը կնվազի 1-3 աստիճանով:
Մայրաքաղաքում գիշերն առաջիկա 3 օրերին սպասվում է 15-17, ցերեկը՝ 30-32 աստիճան տաքություն:










































