ՄԱԿ-ի քննիչները հայտարարել են, որ սիրիական կառավարության կողմից ցուցարարների դեմ գործած բռնությունները կարող են համահավասար համարվել մարդկության դեմ գործած հանցագործություններին: Այս մասին ասվում է այսօր ՄԱԿ-ի կողմից հրապարակված զեկույցում. տեղեկացնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ երկրում դադարեցված են ռազմական գործողությունները, իսկ ավելի ուշ սիրիացի ընդդիմադիրները հայտարարել էին, որ Հոմսում և Հալեպում ռազմական գործողությունները շարունակվում են:









































