Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունն արդեն նախապայման է՝ անցանկալի զարգացումներով հղի

 «Առաջին լրատվականը»  զրուցել է  թուրքագետ Անդրանիիկ Իսպիրյանի հետ

-Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորումը նոր փուլ է թևակոխել։ Թուրքիան այս անգամ բավականին նախանձախնդրություն, անգամ հայտնի է ՝ով է լինելու   Թուրքիայի բանագնացը, բացի այդ՝  դեռ շեշտադրված չի խոսել  նախապայմաններից։ Հաշվի առնելով նախկինում կարգավորման փորձերի ձախողումը՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Ակնկալիքների և Թուրքիայի վարքագծի մասին խոսելիս չենք կարող չանդրադառնալ այդ կարգավորումների նախապատմությանը, թե ինչպես  է Թուրքիան անընդհատ տապալել, ինչպես որ հրաժարվեց վավերացնել 2009 թվականին Ցյուրիխում Հայաստան- Թուրքիա   երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին ստորագրած արձանագրությունները: Հիշենք նաև, որ անցած  անգամ բանավոր կերպով պահանջել է, որ շրջաններից գոնե մեկը վերադարձնենք:  Ըստ այդմ՝ կարող ենք փաստել, որ նա անվստահելի և անկանխատեսելի գործընկեր է: Ամբողջ խնդիրն այն է, որ Թուրքիան մեզ հետ չէ, որ այսպես է վարվել: Հետևելով  խնդրին՝պարզել եմ, որ այդպիսի կիսատ թողած, տապալած հարյուրավոր   փաստաթղթեր կան տարբեր երկրների հետ: Մինչև այս հայտարարությունը՝ չմոռանանք՝ թուրքական իշխանությունները  ասել են՝ սահմանները բացելու համար Հայաստանը պետք  է «խելոք մնա», «Զանգեզուրի միջանցքի» պահանջները բավարարի: Ուղղակի մեր մամուլը ամբողջական չէր ներկայացնում, այնինչ այստեղ խոսվում էր  դրական ազդակների մասին: Իսկ այս վերջին հայտարարության հետ կապված՝ Թուրքիայի ԱԳՆ-ը արդեն  խոսել է, որ այդ կարգավորումների գործընթացները պետք է համաձայնվեն երրորդ երկրի՝ իր եղբայրական  Ադրբեջանի հետ, ինչն արդեն նախապայման է՝ անցանկալի զարգացումներով հղի: Իսկ մենք չգիտենք՝ ինչքան տևականություն կունենա, օրինակ, Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը: Այսինքն՝ Ադրբեջանին ներգրավելու մասին խոսելով՝ Թուրքիան, ընթացք տալով այս գործընթացին, դրան  զուգահեռ՝ Ադրբեջանի միջոցով  ինչ-որ սադրանքի կդիմեն մեր սահմաններին, որից հետո Թուրքիան մեղավոր կհամարի Հայաստանին և այդ պատճառաբանությամբ կհրաժարվի սահմանները բացել՝ ջուրը գցելով բոլոր ջանքերը: Այս պարագայում դրական ակնկալիքների մասին դժվար է խոսել և մանավանդ սպասել, որ Թուրքիան հերթական անգամ չի տապալի գործընթացը:

-Ինչո՞վ է պայմանավորված Թուրքիայի նախանձախնդրությունը  Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու։ Ինչ դեր ունի  ԱՄՆ-ի գործոնը,եթե  պարզ դարձավ  Հռոմում G20-ի շրջանակներում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին կոչ է արել՝ բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը: Մինչդեռ հայկական կողմը Ռուսաստանին էր խնդրել միջնորդության համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք: Ընդհանրապես Ռուսաստանը կարո՞ղ է  մեզ համար լինել վստահելի միջնորդ:

-Այստեղ մի քանի գործոններ միավորվել են ու դեր են խաղում այս հարցում: Մեկն այն է, որ Թուրքիան այլևս  չունի գլխավոր պատճառը՝ Արցախյան հիմնախնդրի խոչընդոտը: շրջաննները  վերադարձվել են, մի բան էլ ավել «բոնուսով»: Մյուս կողմից՝ Թուրքիան տեսնում է, որ ԱՄՆ-ի համար դա զգալի նշանակություն ունեցող հարց է: Այն  երկար ժամանակ է, ինչ շահագրգռված է Հայաստան-Թուրքիա սահմանները բացելու հարցում, և այս քայլն  իսկապես կարող է լավացնել Վաշինգտոնի հետ հարաբերությունները, որոնք  լարվածություն են  ապրում ռուսական հակաօդային պաշտպանական համակարգերի գնման պատճառով: Այս առումով պատահական չէ, որ ԱՄՆ-ի նախկին դեսպանին  է նշանակել բանագնացի, բայց այնպիսի անձի, ով եղել է ԱՄՆ-ում  դեսպան 2015 թվականին՝ կանխելու  հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, կոնգրեսականների հայանպաստ նախաաձեռնությունները և անձամբ է ղեկավարել հակահայ ցույցերը, ով եղել է դեսպան մի քանի երկրում և երկար տարիներ Թուրքիայի անվտանգության ծառայության համակրգի կարկառուն դեմքերից: Հետևաբար սարսափելի կարևորէ  հայ բանագնացի դերը, թե ով կլինի, ինչպիսի  կարողություն  ու փորձ կունենա, քանի որ Թուրքիան մի երկիր է, որը մեզ չասեմ՝ ցանկանում է կոտորածի ենթարկի, միամտություն կլինի այդպես նշել, բայց նպատակ ունի կլանելու քաղաքական-տնտեսական և հասարակական առումներով:  Թուրքիան այսպիսի քայլով նաև նպատակ ունի Ռուսաստանի ազդեցությունը թուլացնել՝ի հաշիվ իր կշռի մեծացման: Իսկ Հայաստանին միայն տնտեսական առումով է ձեռնտու: Ինչ վերաբերում է Ռուսաստանի միջնորդությանը,դա տեղի ունեցավ, ըստ ինձ, փոքր-ինչ զավեշտալի կերպով: Եթե հիշում եք, Վրաստանը,որի հետևում բնականաբար արևմուտքն է,  անսպասելի խոսեց,որ իր միջնորդությամբ Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների  միջև ուղիղ կապ է հաստատվելու,իսկ Մոսկվայի աչքից սա չէր վրիպելու: Արդյունքում, Հայաստանը, անհարմար իրավիճակը շտկելու համար  հայտարարեց,որ Ռուսաստանին դիմում է միջնորդելու  Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

Դրան հետևեց Ռուսաստանի աջակցությունը 3+2 նախագծին, որից հետո միայն Չավուշօղլին խոսեց  Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման  և բանագնաց նշանակելու մասին:  Սակայն Ռուսաստանի շահագրգռությունը զրկվեց ակտուալությունից, կարևորությունից 3+2 նախագիծը միայն այնքանով է հետաքրքիր, որպեսզի գործընթացը չթողնի Թուրքիայի վերահսկողության տակ: Իսկ մենք, քանի որ այն վիճակում չենք, որպեսզի կարողանանաք ինչ-որ բանից հրաժարվել, գոնե պիտի կարողանանք ամեն կերպ սկզբունքայնությամբ  կարմիր գծերը պահպանել,կենսական շահերը չզիջել: Իսկ հարցին՝ Մոսկվան կարո՞ղ է լինել վստահելի միջնորդ, ապա նշեմ, որ վերջինս  շահագրգռված չէ հայ-թուրքական սահմանի բացվելու հարցում, որովհետև ակնհայտորեն իր ազդեցությունը մեզ վրա և տարածաշրջանի նվազելու է, ավելի դժվարությամբ է զսպելու, ճնշելու մեխանիզմը գործադրելու:

Հիշեցնեմ,երբ  կար սահմանի բացման հարց,Ադրբեջանում ցույցեր էին ընթանում՝ պահանջելով չբացել սահմանները, մինչև Արցախի խնդիրը չլուծվի, դրա հետևում էին Ռուսաստանի ականջները:

-Հանրության մեջ կարծիքները իրարամերժ են: Մի հատվածը կարծում է, որ  այսպիսի թուլացած և խոցելի իրավիճակում պետք  չէ Թուրքիայի հետ որևէ հարաբերություն հաստատել, մի մասն ընդհանրապես ցանկացած  երկխոսության, առավել ևս սահմանների բացմանն  է դեմ՝ որպես պատճառ նշելով, որ անհնար է մոռանալ  թե´ Հայոց ցեղասպանությունը, թե´ դրա մերժողականության քաղաքականությունը,  թե´ հատկապես  Արցախյան վերջին  պատերազմում Թուրքիայի վճռորոշ  բացասական դերակատարումը, թե դրանից հետո միջանցքային պահանջները և այլ սպառնալիքներն ու արյունալից բախումների հրահրումը։ Դուք կարծո՞ւմ եք՝ հիմա Հայաստանը պատրա՞ստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը:  Ներքաղաքական և հասարակական  մեծ հուզումների  հավանականություն տեսնո՞ւմ եք։

-Հարաբերությունների կարգավորումը, նաև սահմանների բացումը անհրաժեշտ են, դրական եմ վերաբերվում, բայց հարց է՝ ի՞նչ գնով, արդյոք կարող ենք պետական շահերը  պաշտպանել: Այն կարող է բխել բոլորի շահերից,եթե  մենք իսկապես կարողանանք  դրանք ամուր պաշտպանել,ինչի նախադրյալները,ցավոք, չեմ տեսնում դեռևս: Պատերազմից հետո Հայաստանը շատ է թուլացել օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով,ակնայտորեն ոչ մի կերպ  չի պատրաստվել  դիմագրավելու  անվտանգային սպառնալիքներին ո´չ ռազմա-քաղաքական, ո´չ տնտեսական  մարտահրավերների առումով ոչ հասարական-հոգեբանական  տրամադրությունների առումով: Հասարակության հետ ոչ մի հատուկ հոգեբանական աշխատանք չի տարվում այն դեպքում,երբ, ինչպես նշել եք հարցում, Արցախյան պատերազմից հետո,այդքան կորուստների, զոհերի մեջ  Թուրքիայի մեղսակցության պատճառով նրա հանդեպ թշնամանքն  ահռելի  չափերի է հասել: Եթե մինչև պատերազմը ցեղասպանության հարցն էր միայն,ընդգծված թշնամանք չկար,  շատ հայեր գնում էին  Թուրքիա, հատկապես Արևմտյան Հայաստան,ապա հիմա հայ  մարդիկ հիմնականում հրաժարվում են գնալ այցելության անգամ Արևմտյան Հայաստան: Այսինքն՝ իմանալով,որ Ադրբեջանը պատերազմում Թուրքիայի աջակցությամբ է այսպիսի արդյունքի հասել,  հայերս գոյաբանական  մեծ սպառնալիք ենք տեսնում Թուրքիայից և չենք կարող որևէ կերպ  հավատալ Թուրքիայի կողմից հնչող ցանկացած  դրական խոստման,վերաբերմունքի: Այդ անվստահությունը գնալով չի նվազում, հակառակը՝ ահագնանում է, սակայն  չեմ կարծում՝ հասարակական-քաղաքական  խռովության մեծ ալիքի հասնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում