Friday, 07 06 2024
18:20
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
18:10
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
18:05
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը

Գիտուժը պակասել է չորս անգամ. Մենք գիտական սերնդի կորստի խնդրի առաջ ենք կանգնելու

«Առաջին լրատվականը» զրուցել է «Գիտուժ» նախաձեռնության անդամ  Արամ Ջիվանյանի հետ

-2022թ. պետական բյուջեի օրենքով գիտության ֆինանսավորումը աճել է 83%-ով, 2021թվականի նախատեսած 13.76 մլրդ. դրամից հասնելով  25.15 մլրդ. դրամ։ Այսպիսի կտրուկ բարձրացումը ի՞նչ ազդեցություն կունենա ոլորտի  զարգացման վրա։

-Իրականում սա շատ կարևոր նախաձեռնություն է՝ նախաձեռնությունների սկիզբ դնելու  համար։ Մյուս կողմից՝ դժվար է ասել՝ բավարար է էական փոփոխությունների հասնելու համար, մեկ այլ կողմից սխալ է ասել՝ բավարար չէ, քանի որ այն ունի  ոլորտի համար կենսական նշանակություն: Հույս ունենք, որ կայուն կերպով կշարունակվեն  այսպիսի ծրագրերը և կունենանք արդյունք։ Այլ երկրների ոլորտների գործունեության վերաբերյալ կատարած ուսումնասիրությունները  ցույց են տալիս, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական հատկացումները պետք է աստիճանաբար աճեցնելով 2024թ. հասցնել բյուջեի առնվազն 4%-ին (մոտավորապես ՀՆԱ-ի 1%): Հիշեցնենք,որ այս նախագծով  նաև բավարարվում է  առնվազն 50% տոկոսով  գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների պահանջը առավել է բավարարվել. 2021-ին փաստացի 60 տոկոսով  ավելանելու է:

-Այս տարի հաստատվել է ընդամենը  171 գիտական աշխատանք, որից 154-ը գիտական թեկնածուական է պահպանվել, իսկ 17-ը՝ընդամենը դոկտորական: Իսկ  154  գիտական թեկնածուականներից  61-ը  բնական գիտությունների գծով է, 93-ը՝ հասարակական:  Այսպիսով՝ ընդհանուր առմամբ գիտուժը պակասել է չորս անգամ: Սա ինչի՞ մասին է վկայում: Ի՞նչն է պատճառը գիտուժի կտրուկ նվազման և ի՞նչ բացասական հետևանքներ կունենա:

-Մենք դեռևս մի քանի տարի առաջ ենք բարձրաձայնել, մտահոգություն հնչեցրել, որ մենք գիտական սերնդի կորստի  խնդրի առաջ ենք կանգնելու: Փաստացի ներկայումս  չունենք  գիտական միջին սերունդ,որը կշարունակեր ավագների ժառանգությունը, խզված է  այդ հաջորդականությունը: Իսկ մասնագետներով չհամալրվելը կապված է  ոչ միայն գիտության հետ, այլ անմիջական կապ ունի  կրթության  պահանջների ապահովման հետ: Այսինքն՝ համալսարանները կարող են ունենալ այս տեմպերով դասախոսների պակաս և այդպես շղթայաբար: գալով բնական գիտուժի ցուցանիշին, իմ կարծիքով, սակավության պատճառներից մեկն այն է, որ նախ՝ բնական գիտություններն ավելի սահմանափակ թվով մարդկանց է հասանելի, իսկ ամենամեծ  պատճառը, որ այս տարիներին  ոչ մի զգալի, դրական, առողջարար  փոփոխություն չի կատարվել ոլորտում, անհեռանկարային է երիտասարդների համար: Մյուս կողմից՝ հասարակական գիտություններում՝ պատմություն, լեզվաբանություն, տնտեսագիտություն, գրականություն և այլն,  շատ են պաշտպանողները, բայց որակն է կասկածելի, հատկապես միջազգային չափանիշներին  համապատասխանելու առումով: Օրինակ՝ մատների վրա կարելի է հաշվել, թե քանի հոդված  է  տպվում  Հայաստանից  միջազգային գիտական լրագրերում: Պարզ է, որ պատճառը գիտությամբ արժանապատիվ աշխատավարձ և ապրելակերպ չունենալու հեռանկարն է հիմնական պատճառը, և շատ երիտասարդներ հրաժարվել են և հրաժարվում են  շարունակել  իրենց ներուժը դնել գիտության մեջ: Ընդհանրապես գիտությունը անկարևոր, բարձիթողի, անտեսված վիճակում է, ինչպես կարող է գրավիչ ու պահանջված լինել: Հատկապես կարող եմ ասել, որ համակարգչային գիտելիքների առումով, մեղմ ասած, տխուր, ոչ մրցակցային  վիճակ է: Եվ մեծ հարց է մի քանի տարի անց ինչպիսի հիմք ենք ունենալու քվանտային ֆիզիկայի, արհեստական բանականության զարգացման առումով:

Ոլորտի զարգացման  ռազմավարություն, տեսլական  ունե՞նք այսօր: Ինչպիսի՞  խնդիրներ է դրված գիտության առջև:

-Լավ հարց է: Մենք կարծում ենք, որ  հաջողության հասնելու համար  պարտադիր է ոլորտի համար  ռազմավարություն մշակելը, տեսլական, ուղենիշ ունենալը, թե որտեղ, ինչպես և որ ուղղոությամբ է զարգանում գիտությունը: Իսկ հիմա կատարվում են առողջացման համար ներարկումներ,բայց կատարվում են իներցիոն բնույթի՝ուղղակի եղածը պահպանելու նպատակով: Իմ ասածն այն է, որ պետք  է խնդիր դրվի  գոնե 10-20 տարվա կտրվածքով   հասկանանք ինչի ենք ցանկանում հասնել, ինչ ճանապարհային քարտեզով, ինչ խնդիրներ ենք դնում մեր առջև: Դրա համար, ըստ ինձ, անհրաժեշտ է, որ լիազոր մարմինը  մշակի ռազմավարություն  գույքագրում իրականացնելու, վերլուծությունների, բյուջեի աստիճանաբար աճի հիման վրա: Բոլոր գիտական ճյուղերն այնքան են դեգրադացված, այնքան խղճուկ վիճակում են ,որ դժվար է առանձնացնել՝ որն է ավելի վատ վիճակում:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում