Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Երևանի նոր քաղաքապետ Հրաչյան Սարգսյանի հետ և ուշագրավ դիտարկում արել․ «Իրավիճակը, որ կար Երևանի քաղաքապետարանում, «ինստիտուցիոնալ խնդիր էր», որը հանգուցալուծվեց»։ Դեկտեմբերի սկզբին Փաշինյանը մի գրառում էր արել․ «Մեր առանցքային խնդիրը պետականության եւ պետական ինստիտուտների կայացածության ցածր մակարդակն է, եւ հիմնական անելիքը պետականության եւ պետական ինստիտուտների զարգացումը, որ մեր ապագայի միակ երաշխիքն է իմ խորին համոզմամբ»: Քաղաքագետ Էդվարդ Անտինյանը քաղաքապետարանում տեղի ունեցած իրավիճակին այդ դիտանկյունից է անդրադարձել՝ նշելով․ Հայկ Մարությանին չպետք է քաղաքապետ դարձնեին, որ հիմա էլ նման պրոցես սկսեին։ Անտինյանը անդրադարձել է նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանից փակ հանդիպման առաջարկ ստանալուն և այն մերժելուն։








































