«Վեթինգի նախագիծը ԱԺ-ում խնդիրներ կարող է ունենալ․իրեն ընդդիմադիր որակած խումբը չի ցանկանում բարեփոխում»,-տեսակետ է հայտնում փաստաբան, մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ՄԻՊ իշխանության թեկնածուն, այժմ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը հայտարարել է, որ առաջիկայում շրջանառության մեջ է դրվելու չարչրկված վեթինգի մասին օրինագիծը։