
Ավստրիան կորոնավիրուսի պատճառով դեկտեմբերի 27-ից կխստացնի սահմանափակումները: Այս մասին հայտարարել է Ավստրիայում կորոնավիրուսի հարցերով համակարգող ճգնաժամային կենտրոնի ղեկավար Կատարինա Ռայխը:
Նա, մասնավորապես, հայտնել է, որ կրճատվելու է հանրային սննդի վայրերի աշխատաժամանակը:
Խոսելով ամանորյա տոնակատարությունների մասին՝ նա խորհուրդ է տվել հավաքվել առավելագույնը 25 հոգով: Նա հորդորել է Ամանորը դիմավորել պատվաստված և նախօրեին թեստավորված անձանց շրջապատում: