Wednesday, 24 06 2026
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Կյանքն ապացուցեց, որ գործող Սահմանադրությունն կենսունակ չէ․ պնդելու ենք, որ կառավարման համակարգի փոփոխություն տեղի ունենա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել սահմանադրական բարեփոխումների խորհրդի ձևավորման գործընթաց սկսելու մասին: Խորհրդի կազմում, մասնավորապես, ընդգրկվելու են արդարադատության նախարարը, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, ՄԻՊ-ը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, մեկական ներկայացուցիչ ԱԺ խմբակցություններից, մեկ ներկայացուցիչ ԲԴԽ-ից, 3 ներկայացուցիչ արտախորհրդարանական ուժերից, երեք ներկայացուցիչ ՀԿ սեկտորից:

Նույն որոշմամբ վարչապետը լուծարել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, որը մեկ տարուց ավելի աշխատել էր:

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ արտախորհրդարանական ուժերի խորհրդակցական ժողովի նիստում իր կողմից բարձրաձայնվել է սահմանադրական բարեփոխումների իրականացման մասին, իսկ մի քանի օր առաջ եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ձևավորելու մասին:

«Բնականաբար, մենք հետաքրքրված ենք սահմանադրական բարեփոխումներով և կարծում ենք, որ որքան շուտ մենք հանրային կյանքի, հասարակական հարաբերությունները կարգավորող այդ կարևորագույն փաստաթղթի փոփոխությունն իրականացնենք,  այնքան ավելի լավ կնպաստենք ամբողջ հանրային կյանքի բարեփոխմանն ու պետական ինստիտուտների բարելավմանը:

Բնականաբար, կողմնակից ենք և պնդելու ենք, որ կառավարման համակարգի փոփոխություն տեղի ունենա: Դա մեր կուսակցության ծրագրի ռազմավարական դրույթներից մեկն է: Ավելին ասեմ, եթե կառավարման համակարգի փոփոխություն չնախատեսվի առաջիկայում նախատեսվող սահմանադրական փոփոխություններով, ես ինքս կհամարեմ, որ այս ընթացքում ուղղակիորեն սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չկա և ձևական փոփոխությունները չեն կարող որակապես փոխել մեր հանրային կյանքի առանձնահատկությունները: Հետևաբար, այո, մենք պնդելու ենք, որ կառավարման համակարգի փոփոխություն  տեղի ունենա և  շատ բան կախված է լինելու սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմից ու աշխատանքից»,-հայտարարեց Նորիկյանը:

Նա ընդգծեց, որ իրենց քաղաքական ուժը կիսանախագահական կառավարման համակարգի կողմնակից է. «Գտնում ենք, որ պատմական այս ժամանակահատվածում շատ կարևոր է ունենալ ուժեղ նախագահ, ուժեղ օրենսդիր իշխանություն, ուժեղ գործադիր իշխանություն և իսկապես անաչառ և որևէ ազդեցությունից զերծ դատական  իշխանություն»:

Հարցին, թե արդյոք իր կարծիքով իշխանությունները հակված են կառավարման համակարգի փոփոխության, Նորիկյանը պատասխանեց. «Շատ բան կախված է լինելու նրանից, թե ինչպիսի մասնագիտական խորհուրդ կձևավորվի, և փոփոխությունների ինչպիսի հայեցակարգ կներկայացվի հանրությանը: Նաև շատ կարևորում եմ գրեթե ողջ քաղաքական դաշտի ներգրավվածությունն ու ակտիվությունը: Բնականաբար, տեղի կունենան  դեբատներ, տարբեր հիմնավորումներ ու կարծիքներ կհնչեն: Մենք գտնվում ենք շահեկան վիճակում այն առումով, որ մեզ համար տեսանելի են և խորհրդարանական կառավարման համակարգի թերի և դրական կողմերը, և կիսանախագահական համակարգի թերի ու դրական կողմերը: Կյանքն ապացուցեց, որ գործող Սահմանադրությունն կենսունակ չէ, չկարողացավ լուծել պետական մարմինների միջև առաջացող սահմանադրական ճգնաժամերը: Ավելին, ճգնաժամերը հաղթահարելու փոխարեն ինքը խորացրեց ճգնաժամերը: Ես համոզված եմ, որ Սահմանադրության իրավակարգավորումների պատճառով է նաև պատերազմի ընթացքում առաջացած շիլաշփոթը, երբ շունը տիրոջը չէր ճանաչում և մենք չգիտեինք՝ ումից ինչ պահանջեինք: Այս առումով, Սահմանադրությունն ունի որոշակիացնելու և պետական ինստիտուտների լիազորությունների հստակեցման խնդիր»:

Նա նկատեց, որ օրինակ, գործող Սահմանադրությամբ նախագահը պետության գլուխն է և նրա լիազորությունն է ապահովել Սահմանադրության բնականոն գործունեությունը, բայց թե ինչ գործիքակազմով պետք է դա ապահովի, գործող Սահմանադրությունը դա չի տալիս. «Այս առումով մենք լուրջ խնդիրների առաջ ենք կանգնած: Գարնանը դուք տեսաք, թե գլխավոր շտաբի պետի ազատումն ինչպիսի լրջագույնս բարդությունների առաջ կանգնեցրեց: Պետք է վերականգնվի կիսանախագահական կառավարման համակարգը, իշխանությունների տարանջատման սկզբունքի հստակ կիրառումը, մեկը մյուսին հակակշռելու առումով: Մենք պետք է կարողանանք նորմալ, թափանցիկ ընտրությունների միջոցով ապահովել առաջիկա տարիների ընթացքում մեր հանրային հարաբերությունների բնականոն զարգացումը, ինչը կնպաստի նաև պետական մմարմինների արդյունավետության բարձրացմանը, այսինքն պատասխանատվության ինտիտուտը լիարժեք կգործի: Հանրությունը կիմանա, թե նախագահից ինչ պահանջի, ԱԺ-ից ինչ պահանջի, վարչապետից ու կառավարությունից ինչ պահանջի»,-ընդգծեց «Արդար Հայաստանի» նախագահը:

Իր հերթին, արդեն լուծարված սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ընդգրկված ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նոր խորհրդի աշխատանքի համար հիմք է վերցվելու սահմանադրական փոփոխությունների նախկին հանձնաժողովի արած աշխատանքը. «Այդ նոր խորհրդի աշխատանքները արդաարադատության նախարարն է համակարգելու: Այն ժամանակ կառավարման համակարգի փոփոխության հարցը քննարկվել է, դրական արձագանք չի ստացել, ըստ այդմ, հայեցակարգում չի ընդգրկվել: Հիմա տարբեր ուժերի կողմից նորից բարձրացվում է այդ հարցը, ինչը նշանակում է, որ նոր ձևավորվելիք խորհուրդը նորից պետք է քննարկի այդ հարցը:

Այդ նոր խորհրդի կազմավորումը արդարադատության նախարարության տիրույթում է: Վարչապետի որոշումից հետո արդարադատության նախարարը սուբյեկտներին առաջարկելու է թեկնածուներ ներկայացնել խորհրդի կազմում ընդգրկվելու համար և դրա համար ժամկետ է սահմանելու: ՔՊ-ում դեռ չի քննարկվել, թե ով կլինի մեր կողմից նոր խորհրդի կազմում»,-ասաց Հովակիմյանը:

Դիտարկմանը, որ 2018-ից խոսվում է սահմանադրական փոփոխությունների մասին, բայց անընդհատ իշխանությունը ձգձգեց գործընթացը, նա նկատեց. «Ճիշտ չէր լինի պատերազմական իրավիճակում սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ մշակեր: Պատերազմն իրողություններ է փոխել: Այդ հանձնաժողովի անդամները հայտարարեցին, որ նոր իրողություններով պայմանավորված այդ ամենին պետք է նոր պրիզմայով նայել»:
Հարցին, թե ինքն անձամբ կառավարման որ համակարգի կողմնակիցն է, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ես իմ կարծիքը չեմ արտահայտի: Ես քաղաքական թիմի անդամ եմ, կարող է իմ կարծիքը մեծամասնության հավանությանը չարժանանա և այլ որոշում լինի: Ես ինչի՞ պետք է իմ կարծիքը պարտադրեմ իմ ընկերներին: Քանի դեռ չկա որոշում, ես չեմ ուզում առաջ ընկնել ու իմ կարծիքը պարտադրել իմ թիմակիցներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում