Friday, 10 07 2026
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով

Անտառուտ համայնքին պատճառված վնասը վերականգնվել է

Երևան քաղաքի բնակիչն Անտառուտ համայնքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող հողատարածքում առանց օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի և թույլտվության, ինքնակամ կառուցել է քարե երեք շինություն, որոնք շահագործել է որպես հյուրանոցային համալիր և ռեստորան: Համայնքի ղեկավարը, մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելով քաղաքացու հետ և տեղյակ լինելով իրականացվող անօրինական շինարարության, իսկ հետագայում՝ շինությունների անօրինական շահագործման մասին, որևէ միջոց չի ձեռնարկել, ինչի արդյունքում համայնքային բյուջե չի մուտքագրվել վճարվելիք առանձնապես խոշոր չափերի՝ 22.707.154 դրամ գումար: Այլ մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով քննված քրեական գործով իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Անտառուտ համայնքի ղեկավարի կողմից կատարված չարաշահումների դեպքի հանգամանքները:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարը, 2010թ. հոկտեմբերից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Քննությամբ հիմնավորվել է, որ համայնքի ղեկավարը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի համաձայն ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու և կասեցնելու, ինչպես նաև՝ օրենքով սահմանված կարգով դրա հետևանքների վերացումն ապահովելու սեփական լիազորություն, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի բնակիչն Անտառուտ համայնքի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող, գյուղատնտեսական արտադրական, ինչպես նաև խոտհարք և արոտավայր նպատակային նշանակության ընդհանուր 5.007մ2 հողատարածքում 2013 թվականից 2018թ. ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց օրենսդրությամբ սահմանված համապատասխան փաստաթղթերի և թույլտվության, ինքնակամ կառուցել է քարե երեք շինություն, որոնք շահագործել է որպես հյուրանոցային համալիր և ռեստորան:

Համայնքի ղեկավարը, մտերիմ փոխհարաբերությունների մեջ գտնվելով քաղաքացու հետ, դեռևս շինարարության իրականացման ժամանակահատվածում հաստատապես տեղյակ լինելով վերջինիս կողմից իրականացվող անօրինական շինարարության, իսկ հետագայում՝ շինությունների անօրինական շահագործման մասին, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու և կասեցնելու, ինչպես նաև՝ օրենքով սահմանված կարգով դրա հետևանքների վերացումն ապահովելու լիազորություն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, դիտավորությամբ չի կատարել համայնքի ղեկավարի՝ օրենքով նախատեսված լիազորությունները. որևէ միջոց չի ձեռնարկել՝ հիշյալ հողերի նպատակային նշանակությունները փոփոխելու, ինքնակամ կառուցված շինություններն ամբողջությամբ օրինականացնելու ուղղությամբ, օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում վարչական պատասխանատվության միջոց չի կիրառել՝ ինքնակամ շինարարություն իրականացրած անձի նկատմամբ, ինչի արդյունքում համայնքային բյուջե չի մուտքագրվել վճարվելիք առանձնապես խոշոր չափերի՝ 22.707.154 դրամ գումար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Անտառուտ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել է՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի հիմքով։

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում