Լոս Անջելեսում բնակվող հայազգի 44-ամյա Սահակ Թումանյանն իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացմանը մասնակցելու մեջ, որը ենթադրում է 20 տարվա ազատազրկում և մինչև 500 000 դոլար տուգանք:
Ինչպես հայտնում է The Florida Times-Union-ը` օգոստոսի 15-ին Թումանյանը դատարանում հայտարարել է, որ օգնել է լվանալ Brunswick Medical Supply ընկերության միջոցով Medicare-ի ձեռք բերած անօրինական եկամուտները:
Պարզվել է, որ Սահակ Թումանյանն իր կնոջը դատական պատասխանատվությունից ազատելու համար է գնացել նման քայլի:
Հասմիկ Թումանյանի ամուսինը դատավորին պատմել է, որ մասնակցել է փողերի լվացմանը, որը կազմակերպվել է Արթուր Մանասարյանի կողմից:
Դատական նիստից 30 րոպե առաջ Թումանյանը գործարքի է համաձայնել, փոխարենը դատախազությունը հրաժարվել է 39-ամյա Հասմիկ Թումանյանին առաջադրել նույն մեղադրանքը:
Թումանյանը և ևս 73 անձինք մեղադրվում են՝ Medicare-ին 163 մլն դոլարի վճարման կեղծ պահանջ ներկայացնելու մեջ:









































