Վանաձորի ՏԻՄ ընտրություններում ամենաշատ՝ 38.6 տոկոս ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը կալանավորվել է։ Շատերը պնդում են՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Եթե Ասլանյանը չհաղթեր՝ արդյո՞ք կկալանավորվեր։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Քաղաքացիական հասարակության ինստիտուտի տնօրեն Արտակ Կիրակոսյանի հետ: