Monday, 08 06 2026
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է

Հայ ռազմագերիների մասին Ալիևը հոխորտում է՝ օգտվելով մեր անզգուշությունից. այդ հնարավորությունը նրան «նվիրեցին» ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին Ալիևը անրադարձ է կատարել El Pais իսպանական թերթի հետ զրույցում: Նա մասնավորապես խոսել է նոյեմբերին տեղի ունեցած ռազմական լուրջ միջադեպից՝ ընդգծելով, որ ռազմակաան գործողությունների ժամանակ գերեվարված 30 հայաստանցի զինվորականները ձերբակալվել են Ադրբեջանի դեմ ռազմական սադրանքի արդյունքում և հավելել էր, որ հայ գերիները Հայաստան վերադարձվելուց հետո անմիջապես ձերբակալվել են և անգամ խոշտանգվում են, իսկ ադրբեջանական ժողովրդի նկատմամբ հանցանք գործած հայաստանցի զինվորականները կանգնել են իրենց դատարանի առաջ։ Բացի այդ՝ Ալիևն իր խոսքում այսպիսի հոխորտանք է հնչեցրել․ «Որևէ միջազգային կոնվենցիայով այդ մարդիկ չեն կարող ռազմագերի համարվել։ Այլ հարց է, որ ձերբակալվածներից մի քանիսին Հայաստանում ձերբակալել են, երբ նրանց վերադարձրել ենք: Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար, վերադարձողների եւ նրանց հարազատների համար»։ Նա նաև ասել էր, թե ինչքան մարդասիրական վերաբերմունք է ցույց տվել Ադրբեջանը վիրավոր հայ գերիների նկատմամբ՝ Հայաստանին վերադարձնելուց առաջ նրանց խնամելով, անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելով։

Հիշեցնեnք, որ այսպիսի արձագանքից առաջ համացանցում տարածում գտավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի նկարված տեսանյութ, որտեղ անմիջական զրույցի ժամանակ նշել էր, որ կփորձեն բոլոր գերիներին վերադարձնել, սակայն նրանց մի մասը գերի չեն, այլ դասալիք, ովքեր իրենցից արժեք չեն ներկայացնում և ենթակա են միայն դատապարտման։ Իսկ այդ միջադեպից օրեր առաջ վարչապետն իր ելույթում էր նշել, որ գերեվարության յուրաքանչյուր դեպքի առիթով պետք է անցկացվի հետաքննության և մեղավորները քրեորեն պատժվեն:

«Ալիևը շատ բան է ասում: Իրավական առումով նա ոչ մի իրավունք չունի այդպիսի հայտարարություն անի, անգամ եթե Հայաստանի իշխանությունը անմտածված արտահայտություններ է թույլ տալիս կամ հետապնդում է սկսում վերադարձած հայ գերիների դեմ, քանի որ փաստացի ռազմական գործողությունները չեն ավարտվել, կարելի է ասել պատերազմը շարունակվում է: Հետևաբար այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կողմում հայտնված հայ զինվորին իրավունք չունենք հանցագործ անվանել: Նրանք բոլոր միջազգային կանոններով ռազմագերու կարգավիճակ ունեն»,-«Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը և շարունակելով նշեց, որ Ալիևին այսպես հոխորտալու, Ադրբեջանի համար ցանկալի եզրահանգումների, միջազգային ասպարեզում իր համար շահավետ կարծիք ստեղծելու, իր հանցավոր արարքները արդարացնելու հնարավորությունը «նվիրեցին» Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ վերադարձած գերիների դատապարտման մասին անխոհեմ հրապարակային մտքերով, գերիների դեմ վարկաբեկիչ քայլերով, չտրամաբանված, տգետ վարքագծով: «Իշխանության հերթական չգիտակցված սխալի պատճառով Հայաստանի շահերին, քաղաքացու իրավունքներին հարվածող խայտառակ, նվաստացոուցիչ ու ամոթալի իրավիճակում հայտնվեցինք, երբ չես կարող համարձակորեն պատասխանել, մեղադրանքներ հնչեցնել ռազմական հանցագործ Ալիևի բարբաջանքներին, որոնք, ցավոք, սպասելի էին և դեռ զգացնել կտան իրենց հետևանքները»,-ցավով արձանագրեց իրավապաշտպանը։ Մյուս կողմից Կարապետյանցը հարկ համարեց ևս մեկ անգամ շեշտել, որ ռազմագերիների հարցում Ադրբեջանի բոլոր շանտաժները, քաղաքական ճնշումները, ընդհուպ տարածքային պահանջներն անհիմն են, որովհետև գերիների վերադարձի հարցը միայն հումանիտար խնդիր է և պետք է լուծվի բացառապես այդ տիրույթում։

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իշխանության՝գերիների հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, Կարապետյանցը պատասխաանեց, որ իշխանության նման պահվածքի մեջ միտում չի տեսնում, հակված է կարծելու, որ սա այս իշխանության հերթական չկշռադատված, անփույթ, նույնիսկ չիմացության դրսևորումներից է, որից հերթական անգամ տուժում է ՀՀ քաղաքացին։ «Վերաբերմունքի այսպիսի կտրուկ փոփոխությունը հնարավոր է՝ միջոց է՝ պատասխանատվությունից խուսափելու, քանի որ ո´չ կարողանում են ապահովել գերիների վերադարձը, ո´չ ստեղծել բավարար պայմաններ՝գերի ընկնելու հավանականությունը վերացնելու, և այսպես են փորձում արդարանալ, մյուս կողմից՝ հնարավոր է՝ ազդակ է, որ չեն պատրաստվում գերիների պատճառով ենթարկվել Ալիևի տարատեսակ ճնշումներին ու պահանջներին: Այդ հարցը այլևս իրենց համար առաջնահերթ կարևորություն չունի: Այսինքն՝ մարդը գերագույն արժեք չէ»,-ընդգծեց Կարապետյանցը։ Անկախ ամեն ինչից, ըստ իրավապաշտպանի, սա անթույլատրելի մոտեցում է, ուղիղ ոտնահարում է գերիների իրավունքների և հրաժարում սահմանադրությամբ սահմանված իրենց պարտավորություններից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում