Monday, 13 07 2026
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար

Բրյուսելում հանդիպումը դրական ենք գնահատում, դա ՌԴ նախագահ Պուտինի՝ Սոչիի նախաձեռնության շարունակությունն է․ Տարասով

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին հաջողվել է երեկ Բրյուսելում համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, որը փաստացի վիճահարույց գլխավոր հարցերից մեկն էր։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ կողմերի միջև երեկ ավելի քան չորս ժամ շարունակված բանակցություններից հետո։

Ամփոփելով կեսգիշերն անց ավարտված բանակցությունները՝ եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը պնդել է՝ հարցերը բարդ էին, քննարկումը՝ բաց և անկեղծ․ «Միասին մենք ցույց տվեցինք, որ ուղիղ բանակցությունները օգտակար են և անհրաժեշտ նույնիսկ բարդ թեմաների շուրջ: Իհարկե կան բարդ հարցեր, բարդ թեմաներ, սակայն առաջին քայլերը, եթե մենք ուզում ենք հասնել առաջընթացին, դա, անշուշտ, միմիանց լսելն է, հասկանալն է՝ ինչ տարբեր կարծիքներ, տեսակետներ կան, երբեմն հստակեցնել տարբեր փաստարկները», – ասել է Շառլ Միշելը:

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դրական գնահատեց հանդիպման փաստը։ Նշեց, որ դա շարունակությունն է այն երկխոսության, որը սկսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում․ «Հիմա եվրոպացիներն իրենց վրա նախաձեռնողականություն վերցրեցին, ինչը միանշանակ դրական է։ Սա ցույց է տալիս, որ այն բանից հետո, երբ կայացավ 3+2 ֆորմատով առաջին հանդիպումը, որին ներկա էին մասնակից երկրների փոխարտգործնախարարները, դրական առաջընթաց է եղել։ Գիտեք, որ այդ հանդիպմանը հաջորդեց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարությունն  առ այն, որ Անկարան պատրաստ է երկկողմ հարաբերությունների բարելավմանը։ Այսինքն՝ ամեն բան դրական հունով է զարգանում։ Եվ ընդհանրապես այս ամենը համապատասխանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ոգուն,  որտեղ նշվում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման անհրաժեշտությունը։ իսկ դրա համար կողմերի միջև նախևառաջ դրական մթնոլորտ պետք է ձևավորվի։ Հիմա ամեն ինչ այդ սցենարով է ընթանում»,- նկատեց մեր զրուցակիցը։

Միևնույն ժամանակ Ստանիսլավ Տարասովն անդրադարձավ այն հանգամանքին, որ ո՛չ Սոչիում և ոչ էլ Բրյուսելում չքննարկվեց Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Ռուս վերլուծաբանի կարծիքով՝ դա ավելի շատ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոմպետենտության շրջանակներում քննարկվող հարց է․ «Հիմա կարող ենք արձանագրել, որ չնայած տարբեր արձագանքների՝ Մինսկի խումբն արդեն սկսել է իր աշխատանքը։ Արձանագրենք, որ Ադրբեջան իր մասնակցությունն այդ ֆորմատում չի տեսնում՝ նշելով, որ որևէ տարբերակով Արցախի կարգավիճակի հարց քննարկել չի ցանկանում և նման հարց գոյություն չունի։ Ահա և ամբողջ խնդիրը»։

Տարասովի դիտարկմամբ՝ այն, որ նման հանդիպումներ են տեղի ունենում, հույս է ներշնչում, որ ռազմական գործողությունների հավանականությունը կնվազի․«Առաջին հերթին ես կուզեի անդրադառնալ Հայաստանի ղեկավարության դիրքորոշմանը, վարքագծին։ Գիտեք, որ Հայաստանի  կառավարությունն իր ծրագրում նշել է, ապա նաև պաշտոնական Երևանը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։ Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի ղեկավարությունն իրեն դրսևորվում է այնպես, ինչպես կդրսևորեր ցանկացած պարտված կողմ ու ես սա ճիշտ եմ համարում»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում