«Արտագաղթի ամենաբարձր ալիքները եղել են բոլոր հետընտրական փուլերում, երբ ժողովուրդը հուսահատվել է ու հեռացել երկրից: Այդպես է եղել բոլոր ժամանակներում, այդպես էր և մարտի 1-ից հետո»,- այսպես ասաց սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում արտագաղթը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև լուծվեն սոցիալական բոլոր խնդիրները, մինչև մարդիկ չհասկանան, որ արդարությունը հաղթանակել է:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գործունեությանը, կրպակների ապամոնտաժմանը, ապա նա ասաց, որ վերջինս նորովի է աշխատում, սակայն այն, «ինչ նա անում է, ինչ-որ տեղ լավ է, ինչ-որ տեղ անթույլատրելի»:
«Այստեղ հիմնական չարիքը գործազրկությունն է: Իհարկե, չպետք է ստեղծվի նոր անարդարությունների սկիզբ: Եթե մարդկանց վռնդում են, առանց աշխատանքի ապահովման, անարդար է»,- ասաց Վ. Շիրխանյանը:









































