Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Թուրքիայի գլխավոր շտաբը մեկնաբանել է Հյուսիսային Իրաքի ռմբակոծությունը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես է եկել Հյուսիսային Իրաքի գիշերային ռմբակոծության վերաբերյալ հայտարարությամբ։

Իր հայտարարության մեջ գլխավոր շտաբը նշել է, թե գիշերային գործողության ժամանակ Հյուսիսային Իրաքի կոնկրետ որ վայրերն են ենթարկվել իրենց ավիահարվածներին։ Խոսքն այն վայրերի մասին է, որոնցում տեղակայված են Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարները։

Նշվում է, որ թուրքական ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել 60 թիրախների, իսկ հրետանային ուժերը ոչնչացրել են 168 կոնկրետ թիրախներ։ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել է, որ PKK-ի ճամբարներին հարվածներ հասցնելը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ այդ կազմակերպությունն ամբողջովին արմատախիլ չի արվել տարածաշրջանում։ Ներկայումս շարունակվում են թուրքական կողմի պատժիչ գործողությունները։

Հիշեցնենք, որ PKK-ն հիմնադրվել է 1978 թվականին՝ քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կողմից, ով 1999 թվականից ցմահ ազատազրկում է կրում Մարմարա ծովի Իմրալը կղզում։

PKK-ի ընդլայնված զինված պայքարը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին, ինչի արդյունքում երկու կողմից զոհվել է 40-45,000 մարդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում