Աշխարհի տարբեր երկրներում շուրջ 200 միլիոն չափաբաժին «Սպուտնիկ V» պատվաստանյութ են օգտագործել: Այդ մասին, հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարության Գամալեյայի անվան գիտահետազոտական կենտրոնի գիտական աշխատանքի գծով փոխղեկավար Դենիս Լոգունովը:
«Ներկայում այս պատրաստուկը («Սպուտնիկ V» պատվաստանյութը) գրանցվել Է աշխարհի 71 երկրներում եւ, ըստ վերջին տվյալների, արդեն շուրջ 200 միլիոն չափաբաժին պատվաստանյութային պատրաստուկ Է կիրառվել»,-ասել Է Լոգունովը՝ հանդես գալով Գիտագործնական երկրորդ միջազգային խորհրդաժողովի լիագումար նիստում, որը նվիրված Էր նոր կորոնավիրուսային վարակին եւ մյուս վարակիչ հիվանդություններին հակազդելու հարցերին:
Նա նշել Է, որ պատրաստուկի համար արդյունավետության շատ մեծ փորձաքննական եզրակացություն Է ստացվել աշխարհի տարբեր երկրներից: Երկրների ընդհանուր բնակչությունը, որոնցում գրանցվել Է ռուսաստանյան պատվաստանյութը, կազմում Է ավելի քան 4 միլիարդ մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: