Monday, 06 05 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում

Մուրադովի հայտարարությունն ու սկանդալային տեսանյութը Բրյուսելից առաջ

Ռուս խաղաղապահներն ավարտին կհասցնեն հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը, հայտարարել է Արցախում ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի նախկին հրամանատար, այժմ ՌԴ հարավկովկասյան ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը: Նա նշել է, թե այդ հարցում կա ընդհանուր դրական ըմբռնում: Անկասկած, բոլորիս սպասումն է, որպեսզի հնարավորինս արագ լուծվի գերիների վերադարձի հարցը: Դա կլուծվի ռուս խաղաղապահների օգնությամբ, թե այլ միջնորդների, էական չէ: Սակայն այստեղ կա հետաքրքիր պատկեր այն առումով, որ Ռուստամ Մուրադովը գերիների վերադարձի հարցը մինչև վերջ լուծելու մասին հայտարարում է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ, որտեղ, համենայնդեպս ըստ Հայաստանի վարչապետի ավելի վաղ հայտնած տեղեկության, օրակարգում լինելու են մարդասիրական հարցերը: Դա ենթադրում է նաև գերիների հարցի քննարկում: Եվ այստեղ առաջանում է հարց՝ Բրյուսելում այդ քննարկումները լինելու են Ռուսաստանի ջանքերի հետ համադրված և համակարգվա՞ծ, թե՞ Մուրադովի հայտարարությունը կարող է խոսել այն մասին, որ Ռուսաստանը մտադիր չէ այդ հարցի լուծումը թողնել որևէ այլ ձևաչափի: Այս հարցի «հիմքը» անշուշտ միայն Մուրադովի հայտարարությունը չէ, այլ նաև այն, որ Բրյուսելից առաջ Հայաստանում ԱԺ նախագահի մասնակցությամբ հայտնի տեսանյութի տարածումով խթանվեց բավականին աղմկոտ մի զարգացում, որտեղ թեման ծավալվեց Հայաստանի համար բավականին անցանկալի շեշտադրումներով:

ԱԺ պատվիրակության Ֆրանսիա կատարած այցի ժամանակ կատարված տեսագրությունը հանրայնացվեց մի քանի օր անց՝ Ֆրանսիա այցից ավելի հեռու և Բրյուսել այցին ավելի մոտ, ինչը ևս տալիս է մտորումների տեղիք: Այդ հանգամանքն է, որ հիմք է տալիս մտածել, թե արդյո՞ք իրականացված «օպերացիան» զուտ ներքաղաքական էր, թե՞ ավելի լայն շրջանակ ունեցող մի զարգացում, որտեղ խնդիրը Բրյուսելում հարցի հնարավոր քննարկումից առաջ Հայաստանի դիրքը որոշակիորեն թուլացնելն ու մթնոլորտը լարելն էր, ինչը անկասկած իր ազդեցությունը կարող էր թողնել բրյուսելյան հանդիպման ընթացքի և արդյունավետության վրա: Սրանք իհարկե կանխավարկածային դիտարկումներ են, որոնք սակայն վերջին օրերի հայաստանյան զարգացումներում ստացան գոյություն ունենալու որոշակի հիմք:

Մեծ հաշվով իհարկե, կրկնենք, մեզ համար կարևորը գերիների վերադարձի հարցն ամբողջապես լուծելն է և այն, թե ով կլուծի դա՝ Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը թե որևէ այլ մայրաքաղաք, էական չէ: Սակայն էական է այն, որ հարցը չդառնա աշխարհաքաղաքական պայքարի թեկուզ փոքր, բայց ենթակա տարր, առավել ևս այն դեպքում, երբ Ադրբեջանն էլ իր հերթին հենց սկզբից գերիների հարցը դիտարկում է քաղաքական գործիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում