Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Բայդենն այս գագաթաժողովով աշխարհը չի բաժանում 2 մասի, մեր անելիքն է՝ Հայաստանի նշանակությունը բացատրելը

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը խորապես հավատացած է, որ աշխարհի ժողովրդավար երկրները պետք է համախմբվեն՝ միասին դիմագրավելու համընդհանուր մարտահրավերները։ Պատահական չէ, որ դեռևս նախագահական քարոզարշավի ժամանակ Բայդենի համար առաջնահերթություն էր աշխարհի ժողովրդավար երկրների համախմբումը մեկ հարթակում։ Նրա նպատակն էր Ժողովրդավարության գագաթնաժողովի կազմակերպումը պաշտոնավարման առաջին տարում։ Խոստմանը հավատարիմ մնալով՝ Բայդենը դեկտեմբերի 9-10-ը կազմակերպելու է Ժողովրդավարության առաջին գագաթնաժողովը, որից ուղիղ մեկ տարի անց տեղի կունենա երկրորդը՝ ոչ հեռավար ձևաչափով։

«Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանի հետ։

-Տիկին Վարդանյան, Ձեր կարծիքով այս գագաթաժողովը ի՞նչ նշանակություն ունի, ի՞նչ կտա այն մասնակիցներին։

-Ես այն շատ եմ կարևորում, քանի որ դրան ներկա են լինելու աշխարհի ամենատարբեր երկրները՝ միգուցե  ոչ նույն աստիճանի ժողովրդավարական, բայց ամեն դեպքում բարձրացվող հարցերը շատ էական եմ համարում։ Երբ երկրների ղեկավարները միմյանց հետ խոսում են, կիսվում գաղափարներով, դա աշխարհի խաղաղության, ժողովրդավարացման պրոցեսներին միայն օգուտ է։

-Եթե կոնկրետ Հայաստանին անդրադառնանք․․ մեր մասնակցությունը ինչքանո՞վ է կարևոր, ի՞նչ հետևանքներ կունենա։

-Եթե չեմ սխալվում՝ 181 երկիր է հրավիրվել, ինչը քիչ չէ, դրա համար է գագաթաժողովը երկու օր տևում։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ես միայն դրական ակնկալիքներ ունեմ։ Տեսնենք, թե ինչ է խոսվելու այդ գագաթաժողովին ու  թե դա ինչ արձագանքներ կստանա։ Մենք գիտենք, որ ո՛չ Թուրքիան ու Ադրբեջանը և էլ Ռուսաստանը դրան հրավիրված չեն։ Չեմ կարծում, սակայն, որ սրա նպատակն այն է, որ Բայդենն աշխարհի երկրները կիսի երկու մասի՝ ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական։ Ցանկալի կլիներ իհարկե, որ բոլորը հրավիրված լինեին, որովհետև մտքերի փոխանակումը շատ կարևոր է։ Այդպիսով մարդիկ կարող են  հասկանալ, թե ինչ պատկերացումներ կան աշխարհում այս կամ այն հարցի շուրջ։ Ընդհանրապես  մտքերի փոխանակումը պետք է արվի ոչ թե տարին մեկ անգամ այսպիսի գագաթաժողովի ժամանակ, այլ տարվա ընթացքում մի անի անգամ։ Լավ կլինի, որ տարվա ընթացքում մի քանի երկիր նստեն ու այս բոլոր հարցերի շուրջ խոսեն։ Եթե մենք իրար հետ չխոսենք, չենք կարողանա ուրիշների հետ լեզու գտնել։ Եվ այդ լեզու գտնելու ձևն այն է, որ մենք խոսենք ու քննարկենք։ Պետք է պատրաստ լինենք նաև լսել, ոչ թե մեկի խոսալու ժամանակ անջատես հեռուստացույցը, հետո հետ գաս։ Միգուցե ուրիշներին լսելու ժամանակ մի նոր միտք առաջանա։ Հուսով եմ, որ այս երկու օրվա ընթացքում մենք կկարողանանք լսել ու հասկանալ՝ ինչ է կատարվում աշխարհում։ Այդ ամենից էլ պատկերացում կազմենք, թե ինչն է կարևոր մեր երկրի համար։

-Ձեր դիտարկմամբ՝  ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ կփոխվի՞, եթե մենք կարողանանք ճիշտ ներկայացնել մեզ։

-Ես հուսով եմ, որ այդպես կլինի։ Մենք նաև պետք է հասկանանք, որ ԱՄՆ-ն չի շարժվում՝ ելնելով Հայաստանի շահերից։ Այդ երկիրը ևս ունի իր հետաքրքրություններն ու շահերը։ Մենք պետք է կարողանանք ճիշտ ներկայացնել մեր խնդիրները ու ամբողջ աշխարհին ներկայացնենք, թե ինչով է կարևոր Հայաստանն այլ ազգերի ու պետությունների քաղաքականության համար։ Մենք հիմա էլ տեսնում ենք, որ ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվում է, ավելի մեծ ուշադրություն է դարձվում Հայաստանի վրա։ Չենք կարող ասել, որ արվում է այն ամենը, ինչ հայերը կուզենային, որ արվի, բայց վերաբերմունքի փոփոխությունն ակնհայտ է։ Նման գագաթաժողովները մեր կողմից պետք է օգտագործվեն որպես առիթ՝ բացատրելու մեր նշանակությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում