Sunday, 05 07 2026
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ

Լևոն Բարսեղյան. Սխալ է, երբ պետական իշխանությունը տեղական իշխանությունների փոխարեն որոշում է կայացնում

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ նաև Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում անցկացված ՏԻՄ ընտրություններին։ Հիշեցնենք՝ գյուղերում ոչ ոք չի մասնակցել ընտրություններին։ Պատճառը համայնքների խոշորացումն է։

Նա նշեց, որ նման նախադեպ եղել է 2003 թվականի նախագահական ընտրություններին՝ Շիրակի մարզի Ձորակապ գյուղում։ Ձորակապցի Մուշեղ Սաղաթելյանին իշխանությունները բանտարկել էին, և գյուղացիները բոյկոտել էին ընտրությունները։

Լևոն Բարսեղյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը 2018 թվականին, որ քանի որ շատ են դժգոհությունները խոշորացման հետ կապված, առանց ժողովրդի համաձայնության խոշորացում չի լինելու։ 2019 և 2020 թվականներին համայնքի խոշորացում տեղի չունեցավ, իսկ 2021 թվականի ամռանը որոշվեց արագ խոշորացում կազմակերպել. «Գրեթե հաշվի չառնվեց հանրային կամքը՝ հակառակ վարչապետի տված խոստմանը։

Հանրային լսում կազմակերպվեց Ազգային ժողովում, և այնտեղ էլ կարծիքները միանշանակ չէին, և տեղական ինքնակառավարման այս շատ կարևոր միջոցառումը տեղի ունեցավ մեծապես պետական իշխանության ուզելով, քան թե տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքները ուսումնասիրելով և հատկապես բնակիչների և քաղաքացիների կարծիքը հաշվի առնելով։ Եվ այդ պատճառով Ծովագյուղն ու Սեմյոնովկան որոշեցին բողոքել՝ ասելով՝ մենք չենք մասնակցում այս ընտրություններին, մենք ինքնաբավ ենք։ Իմաստն այն էր, որ մեզ խոշորացնելու կարիք չկա, մենք համարում ենք, որ մենք կարող ենք մեր բյուջով մեզ կառավարել, մեր խնդիրները լուծել»։

Նա համարում է, որ այդ բողոքի քայլը նշանակում է, որ երկու համայնքները որոշել էին այդպես խոշորանալ. «Պետական իշխանությունը, եթե հարգում է ժողովրդի կամքը, պարտավոր է հաշվի առնել այդ կամքը։ Ժամանակին մարդավարի չեն ուսումնասիրել։ Կացնով, հըռը կոպալ, բերեք միացնենք ձեզ բոլորին իրար հետ։ Կան լավ օրինակներ, կան վատ օրինակներ։ Ըստ այդմ էր հարկավոր առաջնորդվել, ոչ թե կաբինետում որոշենք ում հետ ինչպես կարելի է խոշորացնել»։

Լևոն Բարսեղյանի կարծիքով՝ սխալ է, երբ պետական իշխանությունը տեղական իշխանությունների փոխարեն որոշում է կայացնում. «Ավելի արդյունավետ կլիներ մարդկանց հետ նստել, զրուցել մի տարի, քննարկել, փորձագետներ բերել, որոնք կբացատրեին հասարակ մարդկանց, որ խոշորացումից համայնքները ունենալու են, այս օգուտները։ Ու մարդիկ չհասկանայի՞ն։ Անհնար բան է, որ մարդիկ չհասկանային։ Եվ ի վերջո խոշորացման ձևաչափերը մարդկանց հետ պետք է քննարկվեր։ Շատ խորը քննարկումներ էր հարկավոր ունենալ, բայց այսպես մակերեսային քշեցին, քշտեցին, գնաց»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում