Monday, 22 06 2026
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ

ԵՄ նոր $340 միլիարդանոց հիմնադրամը՝ մրցակից չինական «Գոտի և ճանապարհ»-ին․ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը

Եվրամիությունը այս շաբաթ գործարկեց 340 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամ՝ գլոբալ ենթակառուցվածքները խթանելու համար, որը, ըստ վերլուծաբանների, ուղղված է Չինաստանի «Գոտի և ճանապարհ» մրցակից նախաձեռնությանը: ԵՄ-ն  հայտարարում է, որ իր «Global Gateway» հիմնադրամը միլիարդավոր դոլարներ կառաջարկի՝ հիմնականում նոր զարգացող երկրներում կառուցելու համար բարձրորակ ենթակառուցվածքներ՝ օպտիկամանրաթելային մալուխներ, ճանապարհային և երկաթուղային նախագծեր և վերականգնվող էներգիա:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքերով, «Մտածեք, օրինակ, մաքուր ջրածնի ներդրումների մասին: Մենք ունենք գործընկեր երկրներ, որոնք ունեն վերականգնվող էներգիայի առատություն։ Մտածեք քամու կամ արևի մասին՝ ջրածին արտադրելու համար, ինչը հետաքրքիր է եւ նրանց և մեզ համար, կամ մտածեք երկու մայրցամաքները միմյանց կապող տվյալների ստորջրյա մալուխի մասին»:

Հիմնադրամը մինչև 2027 թվականը կառաջարկի 340 միլիարդ դոլար՝ մեծամասնությունը վարկերով, այլ ոչ թե դրամաշնորհներով: Այն նպատակաուղղված կլինի առողջապահական կարողությունների զարգացմանը և կրթության ոլորտում ներդրումներ կատարելուն․«Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ ժողովրդավարական, արժեքների վրա հիմնված մոտեցումը կարող է հասնել ամենահրատապ մարտահրավերներին», ասել է Ուրսուալ Ֆոն դեր Լեյենը:

Չինաստանը դեռևս ուղղակիորեն չի արձագանքել եվրոպական ծրագրերին։ Միայն այս ամսվա սկզբին Պեկինը հայտարարել է, որ «համաշխարհային ենթակառուցվածքների ոլորտում կա համագործակցության համար շատ տեղ»:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ արևելք-արևմուտք լայն կոմունիկացիոն միջանցքը երկարաժամկետ ռազմավարության նշանակություն է ձեռք բերում Եվրոպայի և ոչ միայն Եվրոպայի համար․«Եթե մինչ այդ դրանով հետաքրքրվում էր միայն Չինաստանը, ապա այժմ դրա մասին խոսում է նաև Եվրամիությունը։ Պետք է նաև նշեմ, որ սա միայն Եվրամիության հետաքրքրությունը չէ, սրա մասին խոսակցություն է եղել նաև մեծ յոթնյակի վերջին գագաթաժողովի ժամանակ, որ եթե Չինաստանը կարող է անել և անում է, ապա ինչ է խանգարում համաշխարհային տնտեսության ՀՆԱ-ի 50 տոկոս և ավելին ունեցող ժողովրդավարական երկրների ընկերակցությանը անել նույն բանը։ Եվ այստեղ Եվրամիությունը որպես այդ պայմանավորվածության մի մաս սեփական բեռն է ստանձնում։ Պետք է դիտարկենք այդ ընդհանուր ռազմավարության մեջ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ մեծ հաշվով, ուզենք թե չուզենք, Հայաստանը տեղակայված է լայն ընդգրկված այն տարածաշրջանում, խոսքը միայն Հարավային Կովկասի մասին չէ, որտեղով այդ ենթադրյալ կամ նախատեսվող հաղորդակցություններն անցնելու են․«Բնականաբար մեզ համար ևս պետք է երկարաժամկետ ռազմավարություն դառնա հնարավորինս շատ կոմունիկացիաներ մեր տարածքով անցկացնելը։ Սա ուղղակի հրամայական է և ապագայի երաշխիքների ձևավորման ռազմավարություն։ Հայաստանի ապագան՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրացված պետությո՞ւնն է, թե՞ ինչ-որ ռեզերվացիա, որի հետ շրջանցում է ամեն ինչ․․․ դրանք տարբեր ապագաներ են։ Եվ թե ինչպիսին կլինի այդ ապագան, այո՛ որոշվում է հենց այսօրվանից»։

Դիտարկմանը՝ արդյոք վտանգ չկա, որ Հայաստանը մի կողմի հետ համագործակցելով կարող է հայտնվել մյուս՝ մրցակից Չինաստանի թիրախում, Մեհրաբյանը պատասխանեց․«Չեմ կարծում, դա այդ հարցը չէ։ Ի վերջո այդ կոմունիկացիան կոմունիկացիա է, որը ծառայում է և՛ Չինաստանին և՛ Եվրամիությանը, նաև այն երկրին, որով ինքն անցնելու է, նաև հարևան երկրին։ Այնպես որ այստեղ համալիր մոտեցում է պահանջվում ու այդ ամենը հենց նման համատեքստում էլ պետք է դիտարկել»։

Հարցին՝ արդյոք Հայաստանը խորությամբ ուսումնասիրում է այս հնարավորությունները, մեր զրուցակիցը պատասխանեց․«Հայաստան ասելով ի՞նչ ենք հասկանում։ Եթե արտգործնախարարություն, ապա հարցն ուղղեք իրենց և պատասխանով էլ դատողություն արեք։ Այլ պետական կառույցների մոտեցումը ևս չգիտեմ։ Բայց Հայաստանն ավելի լայն հասկացություն է, քան առանձին գերատեսչություն կամ գերատեսչություններ, նույնիսկ ամբողջ կառավարությունն իրար հետ վերցրած։ Քաղաքացիները, մամուլը, փորձագիտական դաշտը ևս Հայաստան է»։

Դիտարկմանը, թե պետական քաղաքականությունը հենց  պատասխանատու գերատեսչություններ են իրականացնում, Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց․«Քաղաքականությունն էլ լինում է նաև քաղաքական ու սոցիալական պատվերի, ընկալումների արդյունքում, բացված բանավեճերի արդյունքում, շրջանառվող դիսկուրսների արդյունքում։ Եվ շատ կարևոր է, որ նաև ձեր լրատվամիջոցը հենց այդ հարցն է մեկնաբանում ու մեկնաբանություն հայցում տարբեր մարդկանցից՝ դարձնելով այդ  մեկնաբանություններն էլ հանրության ուշադրության առարկա»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում