Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Հանձնել, թե ստեղծել. Հայաստանի ներքաղաքական կենսական դիլեման

Մոսկվայում «Եդինայա Ռոսիայի» կազմակերպած միջազգային կուսակցական համաժողովում ունեցած իր ելույթում Սերժ Սարգսյանը ցինիզմ է որակել ՀԱՊԿ անդամ երկրների վարքագիծը, որոնք շնորհավորել են Ադրբեջանին Արցախի դեմ պատերազմում տարած ռազմական հաղթանակի նկատմամբ: Սարգսյանի բնորոշմամբ, որևէ կերպ հնարավոր չէ ողջախոհ կերպով բացատրել, թե ինչպես են ՀԱՊԿ անդամ երկրները շնորհավորում մեկ այլ պետության՝ ՀԱՊԿ անդամի նկատմամբ տարած հաղթանակի առնչությամբ:

Խոսքը Ղազախստանի, Կիրգիզիայի և Տաջիկստանի մասին է, որոնք Տնտեսական գործակցության Կազմակերպության անդամ են և օրերս Աշգաբադում տեղի ունեցած Վեհաժողովի հռչակագրի տեքստի տակ ստորագրած երկրներ են: Շնորհավորանքը այդ տեքստում էր: Սերժ Սարգսյանը միանգամայն իրավացի, և նույնիսկ մեղմ է իր գնահատականում: Ավելին, նա առաջին անգամ չէ, որ բավակկանին կոշտ է խոսում ՀԱՊԿ անդամների վարքագծի մասին: Ընդ որում, նա այդ մասին խոսել է նաև նախագահի պաշտոնում գործունեության ընթացքում, օրինակ 2015 թվականին ՀԱՊՊԿ մոսկովյան Վեհաժողովում:

Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ այն ժամանակ, թե նույնիսկ հեռախոսը չեն վերցնում և զանգահարում Երևան, պարզելու համար, թեինչ անվտանգային վիճակ է դաշնակցի մոտ: Իսկ 2013, 14, 15 թվականներին Ադրբեջանը ըստ էության քայլ առ քայլ ավելացնում էր Արցախի և Հայաստանի սահմանների հանդեպ ագրեսիան, թելադրելով անգամ լոկալ բնույթի տևական մարտական գործողություններ, հրթիռակոծելով ու թիրախավորելով նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտի համարվող Հայաստանի տարածքը, անգամ խաղաղ բնակավայրեր Տավուշում: Բայց, Սերժ Սարգսյանի այդ կոշշտ գնահատականները միևնույն է չէին փոխույ ՀԱՊԿ պահվածքը, հասկանալի պատճառով: Այդ պահվածքի հիմքում քաղաքականությունն էր, և պահվածք փոխելու համար Հայաստանը պետք է ունակ լիներ փոխել քաղաքականություն:

Դժբախտաբար Հայաստանն այդ հնարավորությունից կոպտորեն զրկվեց դեռևս 2013 թվականին, երբ Հայաստանին պարտադրվեց եվրաասոցացման համաձայնագրից հրաժարվելու ու ԵՏՄ անդամության որոշում կայացնելու կոպիտ տարբերակ: Հայաստանը կամ պետք է արդյյունավետ դիմադրեր դրան, կամ դրանից հետո դիմադրությունը դառնալու էր գործնականում շատ ավելի բարդ: Սակայն, Հայաստանը չունեցավ ժամանակին, այսպես ասած օպերատիվ դիմադրության կարողություն, ինչն արդեն ռազմավարական, խորքային պատճառների հետևանք էր: Խորքային այն իմաստով, որ Հայաստանի քաղաքական օրգանիզմը զուրկ լինելով դիվերսիֆիկացիայից և քաղաքական ինստիտուցիոնալ հակակշիռնների մեխանիզմից, գտնվելով զուտ իշխանության նպատակակետից բխող ներհամակարգային խմբային և կլանային հակադրության փուլում, հայտնվեց մի տրամաբանության գերակայության ներքո՝ ոչ թե անել առավելագույնը Հայաստանի շուրջ փոխվող և նեղացող ռազմա-քաղաքական միջավայրում Հայաստանի խաղի առավել մեծ տեղ ձևավորելու համար, այլ անել առավելագույնը այդ փոփոխությունը Սերժ Սարգսյանին «հանձնելու» նպատակին ծառայեցնելու համար, որպեսզի լուծվեն իշխանության համար պայքարի հետ կապված խմբային նպատակներ:

Մեծ հաշվով, թավշյա հեղափոխությունից և 44-օրյա պատերազմից հետո էլ Հայաստանի ներքաղաքական կյանք կոչվածի գերակա տրամաբանությունը նույնն է, պարզապես այժմ միտումը կամ նպատակադրումը ոչ թե՝ անգամ Հայաստանի գնով Սերժ Սարգսյանին «հանձննելն» է, այլ արդեն Նիկոլ Փաշինյանին: Իրավիճակի տարբերությունը լոկ այն է, որ այս դեպքում գործընթացները և սուբյեկտները պարփակկված չեն կառավարող համակարգի շրջանակում, քանի որ փոխվել է կառուցվածքն ու ստատուս-քվոն թավշյա հեղափոխությամբ, և դրանից բացի՝ կա լեգիտիմ իշխանություն, որն ունի հանրության ավելի քան 53 տոկոսի աջակցություն, իսկ այդ նպատակները հետապնդող քաղաքական ուժերը զիջում են զգալի: Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ լեգիտիմությունը երկարաժամկետ քաղաքական ռեսուրս չէ այն իրավիճակում և միջավայրում, որում Հայաստանն է խորքային առումով: Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ է հնարավորինս արագ ձևավորել ներքաղաքական տրամաբանություն, որի հիմքում ոչ թե հանուն իշխանության որևէ մեկին «հանձնելն» է, այլ հանուն իշխանության ու հանուն պետության որևէ բան ստեղծելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում