Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

Հայաստանի «ջոկերը». Ալիևը խոսում է այդ պատճառով

Ալիևն ու Էրդողանը չեն դադարում խոսել «միջանցքի» մասին, թեև իրադարձությունների զարգացումն ու տրամաբանությունը հուշում է, որ նրանց այդ խոսակցությունը «միջանցքին» ոչ թե մոտենալու, այլ դրանից հեռու վկայություն է: Եվ որքան հարցը մնում է հեռվում, այնքան ինտենսիվանում են թուրք-ադրբեջանական խոսակցությունները: Եվ դրանք մեկ էլ ինտենսիվացնում են Հայաստանում քաղաքական ընդդիմադիր շրջանակների, մասնավորապես արմատական ընդդիմադիր միավորների հռետորաբանությունն ու մեդիահնարքները: Ավելին, Ալիևին և Էրդողանին, «միջանցքի» վերաբերյալ նրանց ու նրանց ենթակաների հայտարարություններին գուցե Երևանում ընդդիմադիր շրջանակներում ավելի շատ և մեծ ուշադրություն են հատկացնում, քան հենց ադրբեջանական կամ թուրքական տիրույթում: Այս ամենով հանդերձ, սակայն, Ալիևի և Էրդողանի, նրանց ենթակաների հայտարարությունները պետք չէ թերագնահատել կամ պայմանավորել լոկ ներքին լսարանի համար ասված լինելու հանգամանքով: Իհարկե, բացարձակապես պետք չէ դրանք տեղափոխել Հայաստանի «ներքին լսարան», ինչով զբաղված է արմատական ընդդիմությունը, սակայն միաժամանակ պետք չէ նաև ցուցաբերել այդ հայտարարությունների հանդեպ անլուրջ վերաբերմունք և մտածել, թե խնդիրը ներքին սպառումն է:

Ի վերջո, այդպես էր գնահատվում նաև տարիներ շարունակ Բաքվի պատերազմական հռետորաբանությունը, Հայաստանում ձևավորված էր համոզում, որ դա էլ առավելապես ներքին սպառման համար է, քանի որ Ալիևը ռազմական հաղթանակի սպասումի վրա է կառուցել իր իշխանությունն և հայտնվել դրա «պատանդի» դերում: Բայց, փոխվեց աշխարհաքաղաքական միջավայրն ու Ալիևը ստացավ ներքինից դեպի «արտաքին ազատություն» դուրս գալու հնարավոորություն: Ըստ այդմ, բացարձակապես պետք չէ բացառել, որ կարող է փոխվել միջավայրը այսպես կոչված «միջանցքային» օրակարգի վերաբերյալ և Ալիևը այդ հարցում, ինչպես պատերազմի հարցում, ստանա «արտաքին ճեղքման» հնարավորություն: Ընդ որում, այդ հնարավորությունը իր հերթին պետք չէ դիտարկել միայն ռազմական տրամաբանության մեջ: Մենք դա չպետք է բացառենք երբեք, սակայն զուտ Հայաստանի տարածքի հանդեպ այդպիսի զարգացման հնարավորությունը շատ քիչ է, թեև պատեհության դեպքում Ալիևը չի վարանի օգտվել դրանից:

Հետևաբար, պետք է պատրաստ լինել միշտ, սակայն ոչ պակաս պատրաստ լինել նաև քաղաքական միջավայրի որևէ փոփոխության ռիսկի, այն կանխարգելելու, հարկ եղած դեպքում քաղաքական պաշտպանական կուռ սխեմաներ խաղի մեջ մտցնելու հեռանկարին:

Ալիևը «տաք հետքով» չի ստանում «միջանցք» մի քանի պատճառով, որոնք թե Ռուսաստանում են, թե Մինսկի խմբի մյուս համանախագահների տիրույթում, թե Հայաստանի ներսում՝ ի վերջո իշխանության լեգիտիմությունը այստեղ ամենևին երկրորդական դերում չէ: Սակայն, որևէ կերպ բացառելի չէ, որ իրադարձությունների ավելի լայն զարգացումը բերի իրավիճակի, երբ խոշոր խաղացողների մոտ կարող են տեղի ունենալ Կովկասի իրավիճակի հետ կապված վեևրագնահատումներ, առաջնահերթությունների վերանայումներ և «միջանցքային տրամաբանությունը» որևէ կենտրոնի համար դիտվի որևէ հարց լուծելու կամ սպասարկելու միջոց: Համենայն դեպս պետք է նկատել, որ թեև Ադրբեջանը չի ստանում «իրավունքը» Մինսկի խմբի համանախագահներից, սակայն նրանք չեն էլ սահմանափակում թեման շահարկելու և խաղարկելու Ալիևի «իրավունքը»: Իսկ նրա խաղարկումը ներքին սպառման համար չէ, թեև իհարկե ունի այդ խնդիրը մի շարք պատճառներով: Բայց, Ալիևի համար բուն հարցը «միջանցքային տրամաբանությունը» շրջանառվող հռետորաբանությունում, քաղաքական մթնոլորտում մոռացության չմատնելն է, որպեսզի, երբ հնարավոր կամ հարմար, պատեհ պահ, թե առիթ լինի, նա ձեռքի տակ ունենա «պատրաստի խաղաթուղթ»:

«Միջանցքային տրամաբանությունը» Ալիևի «ջոկերն» է, որ նա փորձում է միշտ պահել խաղի մեջ, թեկուզ ներկայումս առանց որևէ շոշափելի արդյունքի:

Հայաստանը պետք է փորձի ձևավորել և խաղի մեջ մտցնել իր «ջոկերը»՝ երկարաժամկետ հեռանկարով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում