Վարչապետն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկին և փոխարտգործնախարար Ռուդենկոյին: Օվերչուկը հանդիպում է ունեցել նաև Բաքվում՝ Իլհամ Ալիևի հետ: Միաժամանակ, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի և Իսրայելի արտգործնախարարների հետ: Այս ամենը նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ։ Սա արդյո՞ք վկայում է, որ Սոչիի հանդիպման օրակարգը բավականին առարկայական է լինելու և ուղեկցվելու է կոնկրետ որոշումներով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ: