Նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» գիշերային ակումբի մոտ, ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր մեկնած հրշեջները մարել են Range Rover Sport մակնիշի 11 NN 888 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։