ԱՄՆ-ը դադարել է «միակ համաշխարհային գերտերություն» լինելուց, ինչպիսին եղել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. «միաբևեռ շրջանը» անցել է, գրում է արևմտյան մամուլը: Խոսել ԱՄՆ-ի մասին, որպես միակ համաշխարհային առաջատարի, նույնն է, ինչ General Motors-ը անվանել համաշխարհային առաջատար ավտոարտադրող:
«Նոստալգիան ընկերության համար չէ, ում մեջքին մրցակիցներն են շնչում»,- գրում է Բոստոնի համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Էնդրյու Բեյսվիչը՝ The Los Angeles Time-ի համար իր հոդվածում:
Այսօր ԱՄՆ-ի առջև ծառացած գլխավոր խնդիրը չափից ավելի շատ կուտակված պարտավորություններն են՝ դրանց կատարման համար անհրաժեշտ միջոցների բացակայության պայմաններում: Դրա համար էլ ամերիկյան իշխանությունները պետք է պարտավորությունների մի մասը փոխանցեն գործընկերներին, հետևություն է անում հրատարակությունը. մեջբերում է InoPressa-ն:
Համաշխարհային նոր կարգի պայմաններում ԱՄՆ-ն, իհարկե, կարևոր դեր է խաղում, սակայն բացի Միացյալ Նահանգներից՝ Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Բրազիլիան պահանջում են, որպեսզի իրենց կարծիքը ևս հաշվի առնվի: Հոդվածի հեղինակի կարծիքով Վաշինգթոնը ի վիճակի չէ կանխարգելել այդ աշխարհքաղաքական տարաձևումը, իսկ ամերիկյան ամենակարողության մասին առասպելի հետագա հանդուրժումը կարող է արագացնել այդ գործընթացը` դարձնելով հարաբերական անկումը ամբողջական նվազում:










































