Friday, 07 06 2024
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է

Պուտինը արագացրեց այս հանդիպման կայացումը, որպեսզի Բրյուսելում  Փաշինյանն ու Ալիևը իր հետ չհամաձայնեցված որևէ տարբերակի շուրջ չպայմանավորվեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

 Պարոն Խուրշուդյան, ԱԺ ամբիոնից հայտարարվում է, որ մեր միջազգային գործընկերները մեզնից հրատապ պահանջում են սահմանազատում։ Ովքե՞ր են այդ գործընկերները՝ ՌԴ-ն, թե, օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները։ Վերջիններս, կարծես թե, այդ մասին բաց տեքստով չեն խոսում։

Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ այդ հարցը տաք նման բան հայտարարողներին: Ինձ համար անհայտ է նման պահանջի գոյությունը: Այն էլ հրատապ պահանջի: Միակ նման հրատապ պահանջ դնողը կարծես Ադրբեջանն է: Ու իր հովանավոր Ռուսաստանն էլ դե արագացնում է գործընթացը, քանի որ, ինչպես արդեն արտահայտվել եմ, նա, ի տարբերություն մայիսի 12-ի, այժմ, երբ Հայաստանում իշխանությունն ընտրվել է և ամուր մեծամասնություն ունի, և սահմանային տեղային խժդժություններով հնարավոր չէ իշխանափոխության գործընթացի հասնել,   շահագրգռված է, որպեսզի սահմաններում իրավիճակը կայունանա, որպեսզի կողմերը կարողանան անցնել ապաշրջափակման ու գոյություն ունեցող հաղորդակցության ուղիների վերագործարկման գործընթացի:

Որքանո՞վ մենք կարող ենք ընդդիմանալ առաջարկվող սահմանազատմանը, և ինչո՞ւ բաց չեն խոսում առաջարկված տարբերակի մասին։

Բայց արդյո՞ք կա առաջարկված տարբերակ: Որքան ես հասկանում եմ Հայաստանի իշխանությունների հայտարարություններից, նաև դելիմիտացիա իրականացնող հանձնաժողովի հիմնադրման մասին հայտնի փաստաթղթի՝ դեռ ամիսներ առաջ արված գաղտնազերծումից, խոսքը գնում է ընդամենը հանձնաժողով ձևավորելու մասին, որն էլ պետք է քննի, թե ինչ իրավական հիմքով պետք է տեղի ունենան սահմանազատումն ու սահմանագծումը: Ու ողջունելի է, որ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ անհրաժեշտ է ճշտել սահմանազատման իրավական հիմքերը: Մյուս կողմից ինձ համար անընդունելին այն է, որ դա տեղի է ունենալու եռակողմ ֆորմատով՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Լավ կլինի, որ եթե այս ձևաչափն արդեն անխուսափելի է, ապա գոնե դրանում ներգրավվեն ԵԱՀԿ կամ ԵՄ փորձագետները: Հիշո՞ւմ եք՝ երբ Շառլ Միշելը Հայաստանում էր, նա Եվրամիության անունից պատրաստականություն հայտնեց, որ կտրամադրեն փորձագետների: Իրենց մասնակցությունը գոնե ինչ-որ չափով կմոտեցնի գործընթացը ԵԱՀԿ և ԵՄ լավագույն չափանիշներին, իսկ ներկայությունը կթուլացնի Ռուսաստանի հնարավորությունները ամեն անգամ մանիպուլացնելու գործընթացը՝ այն որպես հավելյալ գործիք օգտագործելով մեկ Հայաստանի և մեկ էլ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու և այս կամ այն հարցում զիջումներ կորզելու համար:

Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները համաձայնել են հանդիպել դեկտեմբերին Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում։ Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումից, լարվածության թուլացում, թե ՞։

Դե կարծես թե հաստատվում է տեղեկությունը, որ մինչ այդ էլ՝ նոյեմբերի 26-ին Սոչիում հակամարտող կողմերի ղեկավարները հանդիպելու են նաև Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Կարծում եմ՝ Պուտինը արագացրեց այս հանդիպման կայացումը, որպեսզի Բրյուսելում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը իր հետ չհամաձայնեցված որևէ տարբերակի շուրջ չպայմանավորվեն: Իհարկե, նման հանդիպումները նաև էապես թուլացնում են լարվածությունը: Թեև փորձը ցույց է տալիս, որ եթե Ալիևին այդ հանդիպումների արդյունքները չեն գոհացնում, ապա նա իր դժգոհությունը արտահայտում է Հայաստանի, Արցախի դեմ հերթական մանր սադրանքն իրականացնելով:

Պարոն Խուրշուդյան, Հայաստանում կա՞ արդյոք հակառուսական հիստերիա, ինչի մասին խոսում են ԱԺ ամբիոնից, եթե կա, ովքեր են դրանց տարածողները։

 Գիտեք, Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքական և մեդիադաշտում, ինչպես միշտ, կա հասկացությունները նենգափոխելու և իրար խառնելու միտում: Սկսենք նրանից, որ Ռուսաստանի կողմից Հայաստանի՝ որպես իր ռազմավարական դաշնակցի, դավաճանությունն այնքան ակնհայտ է, ու գնալով այնքան ավելի շատ ապացույցներ է ստանում, որ, թերևս, միայն ճորտերով լցված գուբեռնիայում ըմբոստացում և քննադատություն չէր առաջացնի: Այնպես որ այդ քաղաքակիրթ և տեղին քննադատությունը գնալով ավելանալու է, և դա շատ լավ է: Թող փոխեն իրենց դավաճանական վարքագիծը և կստանան համապատասխան փոփոխություն նաև հայերի տրամադրություններում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում և ամբողջ աշխարհում: Իսկ հակառուսական հիստերիան հենց իրենք՝ ռուսական տարբեր օղակներ են ստեղծում Հայաստանում, որպեսզի հետո կարողանան մեղադրել ՀՀ իշխանություններին նման ակնառու հակառուսականությունը չկանխելու համար, ինչն էլ կարող է թուլացնել վերջինների բանակցային դիրքերը, ստիպել նրանց արդարանալ և այլն: Ինչ արժեր, օրինակ, Սուրեն Պապիկյանի եսիմ որ թվի ֆեյսբուքյան գրառումների սքրինշոթների պեղելը այստեղի որոշ ռուսահպատակ ՙՙլրագրողների՚՚ կողմից և գլխակտոր տարածելը, այդ թվում՝ ռուսերեն թարգմանելով: Այդպես էլ չհասկացանք, թե դրանք իրական էին, թե մոնտաժված: Բայց եթե անգամ իրական էին. ո՞ւմ էր դա այս պահին շտապ հարկավոր, ո՞ւմ պատվերով իրականացվեց: Այդ հարցերի պատասխանները, կարծում եմ, առավել քան ակնհայտ են:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում