Thursday, 04 06 2026
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
13:10
ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ
«Ուժեղ տղերքը» ադրբեջանական երաժշտության տակ պատռում էին Հայաստանի քարտեզը. Բաբաջանյան
Արդյո՞ք մենք գումար ենք տալու նրանց, ովքեր կարող են վաղը մեր դեմ կռվել. Օվերչուկը՝ Հայաստանի մասին
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նպատակ ունեն սեղմ ժամկետում ապահովել տեղում TRIPP-ի իրագործումը. ԱԳՆ
Հացադուլը անձի իրավունքն է․ ՄԻՊ-ն անդրադարձել Արթուր Օսիպյանի գործին
12:30
Թրամփն «աղբ» է անվանել CNN հեռուստաընկերությունը՝ քննադատելով դրա լրագրողին
Ընդդիմության խոսույթները ջախջահված են․ ԹՐԻՓՓ ի վերաբերյալ ՀՀ ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է․ վարչապետ
12:20
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը
«Ռուդիկը էդքան մարդ վերբովկա արել ա, մալադեց»․ «Ուժեղ Հայաստան»-ում կրկին ընտրակաշառք են բաժանել․ՀԿԿ
Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ
Իսկ Պարսկաստանի պատմությունը Ավարայր չի ճանաչում
11:50
Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց. Ռուբիո
Քաղաքացին ընտրելու է՝ Հայաստանը պետք է լինի «Նիժնի Տապռի» գյուղ, թե՞ Հայաստանի Հանրապետություն
Հայաստանն ու Միացյալ Նահանգները ստորագրել են TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը
Արտահանման շուկաների դիվերսիկացում է սպասվում․ կառավարությունն ընդունեց որոշումը
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
ԵՄ ում արդեն պատրաստ են ընդունել մեր մի շարք ապրանքներ, բայց ստանդարտի հարց է առաջանալու․ Միրզոյան
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
ՀՀ-ում արտադրված ցանկացած գյուղատնտեսական ապրանք արտահանվելու է՝ անկախ որևէ արհեստական խոչընդոտներից
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը

ՄԱԿ-ում ՀՀ դեսպանը նամակ է հղել Բան Կի-մունին

Օգոստոսի 17-ին ՄԱԿ-ում, որպես այդ կազմակերպության պաշտոնական փաստաթուղթ, տարածվել է Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ուղղված ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը` ի պատասխան հուլիսի 26-ին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի տարածած փաստաթղթի:
Ստորև ներկայացում ենք նամակի տեքստն ամբողջությամբ.
Նյու-Յորք, օգոստոսի 4, 2011թ.

Ձերդ Գերազանցություն,

Կցանկանայի անդրադառնալ 2011թ. հուլիսի 26-ի А/65/915-S/2011/457 փաստաթղթին, որը պարունակում է Ադրբեջանի ներկայացուցչի նամակը:

Ցավում եմ, որ ադրբեջանական կողմը շարունակում է ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում իրեն ներկայացնել որպես «ագրեսիայի» զոհ, առանց երբևէ խոստովանելու կամ ազնվորեն փաստելու իր դերը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա սանձարձելու գործում:

Հերթական անգամ «նախնական հետաքննության եզրակացությունների» վրա հիմնված կեղծիքների և ստերի միջոցով հայկական կողմին վարկաբեկելու հատուկ նպատակ հետապնդելով` անցյալ շաբաթ Ադրբեջանի ներկայացուցիչը շրջանառության մեջ է դրել վերոնշյալ վրդովվեցուցիչ նամակը` հայկական կողմին մեղադրելով «պայթուցիկ սարքի» զոհ դարձած 13-ամյա երեխայի մահվան մեջ:
Այս մեղադրանքի հեղինակներն անկախ հետաքննություն անցկացնելու հնարավորություն չեն ընձեռել նման սարսափելի պնդումների ճշմարտացիությունը ստուգելու և դրա մանրամասները պարզելու համար:

Նմանատիպ հայտարարություններն ադրբեջանական դիվանագիտության կողմից օգտագործվում են ստանձնած պարտավորություններից խուսափելու համար: Բավարար է նշել, որ հենց այս պատրվակով Ադրբեջանը փորձ ձեռնարկեց դուրս գալ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզի ստեղծման վերաբերյալ համաձայնությունից, որն ընդունվեց 2011թ. մարտի 2-ին Սոչիում տեղի ունեցած Նախագահների հանդիպման արդյունքում:

Չնայած դրանց անհեթեթությանը, այս վերջին հայտարարությունները ծառայում են ծավալուն կեղծիքի և խարդախության հիմքերի վրա մեկնարկած քարոզչական պատերազմի մաս:

Պարզապես անբարոյական է շրջանառության մեջ դնել նման զրպարտչական փաստաթուղթ և որպես քարոզչական գործիք` շահագործել անմեղ երեխայի մահը: Ադրբեջանին, որը հրաժարվում է ինքն իրեն նայել անկեղծ հայացքով, պետք է հիշեցվի, որ 1991-1994թթ. ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված ագրեսիայի և պատերազմի հետևանքով Ադրբեջանը լրջորեն աղտոտել է Հայաստանին սահմանակից շրջանները և հակամարտության գոտում գտնվող տարածքներն ականներով, զինամթերքի և պատերազմական պայթուցիկ մնացորդների կուտակումներով: Նրանք շարունակում են մեծապես ներազդել Լեռնային Ղարաբաղի բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման և առօրյա կյանքի վրա` հանգեցնելով աշխարհում մեկ շնչին բաժին ընկնող մարդկային դժբախտ պատահարների ամենաբարձր ցուցանիշներից մեկին:

Այսօր Ադրբեջանը շարունակում է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կարևոր հումանիտար առաքելություն իրականացնող ականազերծման հեղինակավոր «HALO Trust» բարեգործական կազմակերպության գործունեությանը ` այդ առաքելությունը որակելով որպես «անօրինական գործողություններ»:

Այն փաստը, որ անկախ հետաքննություն չի իրականացվել, և Ադրբեջանը խուսափում է հրադադարի խախտումների առնչությամբ հետաքննչական մեխանիզներ հաստատելուց, բացահայտում է, թե ով է կանգնած այդ խախտումների և կեղծ մեղադրանքների հետևում:

Ես երախտապարտ կլինեմ, եթե Դուք սույն նամակը 2011թ. հուլիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հրադադարի խախտման վերաբերյալ կից փաստաթղթի հետ միասին օրակարգի 34, 39, 64, 66 և 75 դրույթների ներքո դնեք շրջանառության մեջ ` որպես Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում