Thursday, 02 07 2026
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի

Ադրբեջանցիները միջանցք չեն ստանում, բայց հայերի ականջի «անցքը» վերցրել ու տնօրինում են լիուլի. Հակոբ Բադալյան

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ադրբեջանցիները միջանցք չեն ստանում, բայց հայերի ականջի «անցքը» վերցրել ու տնօրինում են լիուլի:

Զուֆուղարովն ասում է, որ Քոչարյանը իրենց համար նվեր էր, իսկ Տեր-Պետրոսյանը՝ պատիժ: Ու Հայաստանում այն տարածում են Քոչարյանի հակառակորրդները:

Վաղը մի ադրբեջանցի նախկին կամ ներկա չինովնիկ մի հայաստանցու կամ հայի հետ զրույցում կասի, որ Սերժ Սարգսյանն իրենց համար նվեր էր, իսկ Քոչարյանը՝ կրակ ու պատիժ, ու դա էլ Հայաստանում կգան ու սիրով կտարածեն Քոչարյանի երկրպագուներն ու Սերժ Սարգսյանի հակառակորդները:

Հետո մի այլ ադրբեջանցի նախկին կամ ներկա չինովնիկ կասի, թե Փաշինյանն էր նվեր, մյուս երեք նախագահները պատիժ, ու այդպես շարունակ՝ ադրբեջանցի չինովնիկները շատ լավ ուսումնասիրած լինելով հայկական հանրության «առանձնահատկությունները», ամիսը մեկ կամ եռամսյակը մեկ, տարին մեկ ինչ որ մեկի ականջին ինչ որ բան կփսփսան, ապահովելով հայաստանյան ֆեյսբուքյան եւ տեղեկատվական կյանքի «խրախճանքը»:

Հարգելի հայրենակիցներ, դուք եք ապրել ու ապրում Հայաստանում, ձեր դիմացով են անցել ու անցնում, ձեր դիմացով են անցնելու Հայաստանի քաղաքական ղեկավարները, ներկայացրեք նրանց ձեր պահանջները, պահանջեք պատասխաններ ու պատասխանատվություն մեծից փոքր բոլոր դրվագների ու քայլերի համար, բայց դադարեք տրվել ադրբեջանական հնարքներին:

Էն, որ Ռոբերտ Քոչարյանի կառավարման եւ բանակցային գործունեության հետ կապված մեղմ ասած կան բազմաթիվ հարցեր, անկասկած է, ու դրանք բարձրաձայնում եմ նաեւ ինքս: Բայց, մենք որպես հանրություն պետք է այդ ամենով հանդերձ զերծ մնանք ադրբեջանական տեղեկատվական «գործակալի» վերածվելուց: Դա ունի կարեւոր հոգեբանական նշանակություն, ենթագիտակցական նշանակություն: Որովհետեւ, ինչ որ դրվագում կարող է թվալ, թե՝ դե ինչ է, ոչ մի նորություն չկա, ադրբեջանցիները չասեն էլ՝ ամեն ինչ պարզ էր: Բայց, երբ մենք ադրբեջանական աղբյուրն ենք դարձնում մեր հարցադրումների «մեկնակետ», մենք ենթագիտակցորեն մտնում ենք այդ աղբյուրի ազդեցության տակ՝ հավաքականորեն, որպես հանրություն, որպես հանրային օրգանիզմ:

Սա է խնդիրը, որի հանդեպ պետք է լինենք չափազանց ուշշադիր, անկախ քաղաքական հայացքներից ու համակրանք-հակակրանքներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում