Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Վտանգ կա, որ սահմանազատումն ու սահմանագծումը կարող է կապվել Արցախի խնդրի հետ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու հարց դնելով

Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հանդեպ ռազմական բռնազավթման դեպքից հետո ուշագրավ հայտարաություններ արեց մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ն,որտեղ ներկայաացնելով միջադեպը,հիշատակել է,որ  մարտերը տեղի են ունեցել Քիլասար կոչվող հատվածում՝առանց արձանագրելու,սակայն,ներխուժման  և էսկալացիայի փաստը։ Մինչդեռ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի տարածք ու զբաղեցրել դիրքեր,իսկ մարտերը  ընթանում են են  Իշխանասարի մոտակայքում։ Արդեն կան մեկնաբանություններ,որ Ռուսաստանի կողմից սա խնդրի հերթական ոչ հասցեական արձանագրումն է՝ այն ներկայացնելով որպես չճշտված սահմանների հետ կապված բախում,որի արդյունքում Ռուսաստանը խնդրի լուծման համար  երկու կողմերին  արեց դելիմիտացիայի և դեմարկացիայի նոր առաջարկ՝ դարձյալ իր միջնորդությամբ։

Քարտեզագրող-գեոդեզիստ Շահեն Շահինյանը «Առաջին լրատվականին» հաղորդեց, որ բաց տեղեկատվության հիման վրա արված իրենց  ուսումնասիրությունները ցույց են տվել՝ մարտերը  իսկապես տեղի են ունեցել  հայկական տարածքում՝ Իշխանասարի և Ծիծեռնաքարի միջակայքում, որոշ մարտեր էլ գուցե մղվել են  Գիլիսարի լանջերին: Ընդ որում՝ 1970-ականների  քարտեզով Գիլիսարի հարավ-արևմտյան մասը մեր տարածքում է, իսկ բարձունքը  գտնվում է սահմանի ադրբեջանական կողմում, բայց կան քարտեզներ, որ որտեղ բարձունքը մերն է ամբողջությամբ։ Քարտեզագրի հավաստիացմամբ՝ իրենց ձեռքի տակ եղած  նյութերով կարող են ասել, որ Գիլիսարի հարթավայրային հատվածում մեր Զինված ուժերը  ամբողջությամբ ոչնչացրել են ադրբեջանական զինուժը՝ իսկապես պատճառելով  մեծ մարդկային և զինտեխնիկայի  կորուստ։

«Այս բոլոր ուսումնասիրությունները բաց աղբյուրով ենք արել, որոնցից մեկով երևում է՝ զինտեխնիկան շարժվում է այնպիսի  հարթ տարածքով, որը  ամբողջությամբ Հայաստանում է գտնվում։ Եթե, իհարկե, գործ չունենք հայկական զորքերի կողմից  ադրբեջանական նմանատիպ հարթ տարածք մարտերը տեղափոխելու հետ, ինչը քիչ հավանական է »,-ասաց Շահինյանը: Իսկ թե ինչ դիրքեր ենք կորցրել, վերջինիս խոսքով՝  բաց աղբյուրների հիման վրա հնարավոր չէ ճշտել։

Հարցին՝ արդյոք չի նշանակում, որ Ադրբեջանը և Ռուսաստանը համաձայն են, որ  70-ականների քարտեզներով սահմանագծում անցկացվի, նա ասաց, որ նախ՝ 70-ականների քարտեզը ածանցյալն է 60-ականներին տպված քարտեզների, որոնք կազմվել են   վարչատարածաքային բաժանման և ոչ թե պետական սահմանազատման սկզբունքներով: Այսինքն՝ դրանք իրավական առումով խոցելի են իրենց փոփոխականությամբ և  չեն կարող հիմնավոր լինել: Պատահական չէ, որ  Ռուսաստանը մատնանշում է իր  գենշտաբում գտնվող քարտեզները։  Ըստ նրա, ինչպես բազմիցս ասվել  է մասնագետների կողմից, մեզ համար ամենաձեռնտու քարտեզները, որոնք միջազգայնորեն  իրավական ուժ ունեն, 1920-ականներինն են:

Իսկ  ՌԴ-ի կողմից կոնկրետ ներխուժման փաստը չարձաանագրելը և  կոնկրետ  էսկալաացիայի ենթարկված պետությունը  չնշելը քաղաքական նպատակով արված սողանցքային հայտարարություն է:

Իսկ տարածքային հարցերով փորձագետ, քաղաքագետ  Արմեն Պետրոսյանի՝  Ռուսաստանի այսպիսի հայտարարության նպատակը որպես դաշնակից և միջնորդ՝ իր գործողություններն  ու անգործությունը արդարացնելն է, որոշակի պարտավորություններից  իրեն ապահովագրելը և միևնույն ժամանակ  կոնֆլիկտի կառավարողի դիրքը վերահասատատելը։ Այսինքն՝ պաշտոնական Ռուսաստանը, օգտվելով հանգամանքից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև  չկան գծված հստակ սահմաններ, այսպիսի դիրքորոշում է արտահայտում՝ ցույց  տալու, որ ինքը պարտավորված չէ Հայաստանին պաշտպանելու որպես  դաշնակցի և միայն որպես միջնորդ կարող է նորից սահմանազատման առաջարկ անել, որն էլ, ըստ քաղաքագետի, արեց մեզ՝ ի պատաասխան մեր բանավոր ու ոչ պաշտոնական դիմումի։ Պետրոսյանը կարծում է՝ այստեղ  խնդիրն այն է, որ Ռուսաստանը տարբեր պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ. առաջինը դաշնակացային պարտականություններն են, երկրորդը ՝ՀԱՊԿ-ում առանցքային դերակատարումը, մյուսն էլ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրության մեջ միջնորդ լինելն է, և այս ամենը հաշվի առնելով՝ Ռուսաստանի համար կարևոր է անընդհատ  իր գործողությունները արդարացնել տարբեր հիմնավորումներով: Այս պարագայում այդ արդարացումը սահմանազատումն ու սահմանագծումն է, որին  այս իրավիճակում Հայաստանը կրկին ստիպված է համաձայնել: Փորձագետի դիտարկմամբ՝ Ադրբեջանը ևս հասկանում է այս խաղի տրամաբնությունը և հասկանալով, որ իր համար ոչ մի կերպ ձեռնտու չէ գնալ սահմանազատման, օգտվում  է Հայաստանի տկար վիճակից և, առանց սահմանազատման,փորձում է  բարելավել  իր ռազմավարական դիրքերը՝ավելի հեռահար նպատակների հեշտությամբ հասնելու նպատակով։ Խոսելով  սահմանազատման գործընթացի սպառնալից  վտանգներից՝ Ա.Պետրոսյանը մտահոգություն հայտնեց, որ այն կարող է  կապվել Արցախի խնդրի հետ՝ այն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս ճանաչելու հարց դնելով: «Միակ դրական կողմը այն է, որ Արցախի  Ադրբեջանի մաս ճանաաչելու  կարգավիճակին համաձայն չէ նաև Ռուսաստանը»,-ասաց մեր զրուցակիցը։

Այս իրավիճակից որպես միակ ելք՝ քաղաքագետը տեսնում է մեր զինված ուժերի վերակառուցուման և վերազինման մեջ: «Ինչքան էլ, որ օբյեկտիվորեն դժվար է  մեզ համար, բայց իսկապես այլ տարբերակ չկա․ցանկացած ագրեսիային պետք  է լինի վերջին դեպքից էլ  ավելի հուժկու հակահարված և դիմադրություն, հակառակ դեպքում նախկինի պես առանց լուրջ պայքարի՝ կարող են գալ և գրավել դիրքերը անխոչընդոտ։  Ճիշտ է՝ ցավալի կորուստներով, բայց այլընտրանք չունենք  արժանապատիվ պատասխան չտալու, ինչպես որ փորձեցինք դիմագրավել մի քանի օր առաջվա էսկաալացիայի ժամանակ»,-ընդդգծեց Ա.Պետրոսյանը:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում