Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնին հավակնում է 4 մարդ, որոնց անունները դեռ չեն հրապարակվում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ-ի ներկայացուցիչ Ռոլանդ Կոբիան։
Վերջինիս խոսքերով՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերին։ Կոբիան, սակայն, հրաժարվել է թվել թեկնածուների անունները։
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում ԵՄ-ի նախկին հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին այս տարվա փետրվարի 28-ին է ավարտել իր գործունեությունը՝ այդ պաշտոնը զբաղեցնելով 5 տարի շարունակ։
Հունիսի կեսերին Սեմնեբին հայտարարեց, որ սեպտեմբերի սկզբին Հարավային Կովկասում ԵՄ-ի նոր հատուկ ներկայացուցչի նշանակումը դրականորեն կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա։










































