Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող, Ավանի վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Հայրապետյանի թիկնապահ Եզդի Աշոտ մականունով անձը հրազենային վնասվածք էր հասցրել 86 թ. ծնված Հերսանդ Մկրտչյանին: Վերջինիս տեղափոխել էին 3-րդ կլինիկական հիվանդանոց:
Հիվանդանոցից «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին, որ Մկրտչյանին վիրահատել են, նրա առողջական վիճակը նորմալ է և արդեն տեղափոխել են պալատ:
Հիշեցնենք, որ վիրավորներից մեկն էլ՝ 78 թ. ծնված Նորիկ Աթոյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի թիկնապահներից է:










































