Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացրած ագրեսիային անդրադարձել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Մտահոգված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն լարվածությամբ։ Երկու կողմերն էլ պետք է վերականգնեն իրենց ջանքերը և անդրադառնան հակամարտության պատճառներին։ ՆԱՏՕ-ն աջակցում է կարգավորման գործընթացին և մնացած հարցերի լուծմանը»։









































