Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը նոյեմբերի 16-ին քննարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ Կրեմլի հաղորդագրության, հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Տեղեկատվության համաձայն, վարչապետն ու ՌԴ նախագահը պայմանավորվել են շարունակել թեմայի վերաբերյալ քննարկումները: Այդ հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի արդյունքում լինելու է որոշակի աշխատանք, որի արդյունքն էլ իր հերթին լինելու է թերևս թեմայի շարունակության հիմքը: Ի՞նչ աշխատանքի մասին կարող է լինել խոսքը, ասելն իհարկե բարդ է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ:









































