Friday, 03 07 2026
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
12:10
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պատերազմը, ցավոք, շարունակվում է. պետք է վերջապես կողմնորոշվել՝ մենք ի՞նչ ենք ուզում

Խաղաղության դարաշրջանի բոսոր լուսաբացը բացվում է հայոց լեռների վրա, սավառնում է հայոց երկնքում, մեղրամեղմիկ հովիկ է փչում հայոց դաշտերում…..

Կներեք, հեգնանքիս համար:

Իրականում ուզում եմ հասկանալ տրամաբանությունը:

Մեկ տարի է անցել ծանրագույն պարտությունից:

Մեկ տարի է նաև, ինչ ակնհայտ է, որ փաստացի պատերազմը, թշնամական գործողությունները Հայաստանի դեմ շարունակվում են: : Ճամփեք էին բացվում, բոլորը չաղ ու բախըավոր էին դառնում, առևտուր էին անում…..

Այսինքն՝ Ղարաբաղի պատերազմ չէր ու չէ, այլ Հայաստանի:

Այս մեկ տարվա մեջ ու այս ամենը հաշվի առնելով հարցեր.

Պարտված բանակի քանի՞ բարձրաստիճան սպա է փոխարինվել:

Պատերազմում իրենց իրապես դրսևորած քանի՞ սպա է փոխարինել թոշակի ուղարկված բարձրաստիճաններին:

Քանի՞ մարտունակ ստորաբաժանում է ստեղծվել կամ վերստեղծվել այս ընթացքում:

Պատերազմի մասնակից, իրական կռվածներից քանիսի՞ն է պետությունը գտել, հավաքել, կազմակերպել, պարապացրել, ապահովե՞լ:

Պաշտպանական ոլորտի խորը, արմատական ռեֆորմի քանի՞ ծրագիր է ներկայացվել ու քննարկվել: Այս դեպքում արդեն՝ ոչ միայն պետության կողմից: Ի՞նչ նոր մոդելներ են առաջարկվել……

Չեմ ուզում ցանկը շարունակել՝ խորանալով անվերջ մանրամասների մեջ:

Տրամաբանությունն եմ ուզում հասկանալ:

Եթե մեր պաշտոնական տեսակետն է՝ միջանցքի գաղափարի մերժումը (որը բարձրացնում է Ադրբեջանը, բայց նրա թիկունքում նաև Ռուսաստանը, որի զորքերը պետք է տեղադրվեն ճանապարհին): Եթե պարզ է, որ Սյունիքի կռիվ է գնում՝ ինչ անուն էլ դնեն այդ ճանապարհին՝ միջանցք, ոչ միջանցք, սիրո արահետ, խաղաղության դարաշրջանի մեծ մայրուղի, և եթե պարզ է (թե՞ պարզ չի), որ այսպես թե այնպես Սյունիքն առանց Արցախի միայն մի ճամփով է Հայաստան, ապա ո՞րն է մեր մերժման ուժային ապահովումը: Կա՞ այդ ապահովումը: Թե՞ լուրջ խոսում ենք միջազգային միջնորդների, ֆրանսիական զորքի, չգիտեմ ինչ դիտորդների մասին:

Պե՞տք էր արդյոք սպասել նոր սահմանային կռվի, որպեսզի ֆայմել, որ ուղնուծուծով հին ստանդարտ գեներալը չի կարող այս վիճակում լինել Հայաստանի ՊՆ: Իսկ հիմա ի՞նչ: Քաղաքական դեմք որպես ՊՆ, բայց անձի փոփոխությա՞բ հնարավոր է հասնել արդյունքի: Պատկերացում կա, թե ի՞նչը, ոնց և ինչպես պետք է արմատապես փոխել պաշտպանության ոլորտում:

Կա՞ պատկերացում, թե ինչպես է կազմակերպվելու այս անգամ Սյունիքի պաշպանությունն, եթե նպատակ է դրվել, որ դա ոչ միայն իրավականորեն, այլև փաստացի մնա Հայաստանի մաս:

Շատ խոսեցի:

Պատերազմը, ցավոք, շարունակվում է: Կարևոր չէ, թե որ օրը կլինի նոր սրացում, իսկ որ օրը՝ հարաբերական հանգիստ: Կարևոր է, որ հարցերը, որոնք դրվել են 2020-ի պատերազմով լուծված չեն վերջնականապես: Ու պետք է վերջապես կողմնորոշվել մենք ի՞նչ ենք ուզում: Ու էդ կողմնորոշվելուց կառուցել քայլերն ու քաղաքականությունը:

Հ.Գ. Մեկնաբանություններին պատասխանել երևի կկարողանամ միայն երեկոյան:

Հ.Գ. 2; Հարգելի լրագրողներ, կներեք, բայց հարցազրույցների հարվերներ տրամադիր չեմ ընդունել, զանգերին չեմ պատասխանում: Ինչ որ ունեի ասելու, մի տարվա մեջ ասել եմ: Հնարավոր չէ նոր բան ավելացնել, եթե իրավիճակն ու խոսակցությունը դոփում է տեղում: Իսկ հին բաները կրնկնելուց իմաստազրկվում են նույնիսկ ասողի համար, էներգիան սպառվում է: Երբ նորից կուզենամա խոսել, կնախընտրեմ խոսել գործերից և անելիքներից:

……..

Ֆրանսիական զորը պարաշյուտով իջնում է հայոց սեգ կատարներին:

Միջազգային դիտորդները մարաթոնային վազքով շտապում են մագլցել Սիսիանի ժայռերին:

Դե ռուսական բանակն էլ միշտ կա ու կա: Սպասում է, որ Սյունիքն էլ միացնի Արցախին՝ որպես խաղաղապահ առաքելության մաս:

Հա, չմոռանանք, ՄԱԿ դիմել: 1990-ականներին նրանք լավ ռեզոլյուցիաներ էին ընդունում Ադրբեջանի տարածքային ամբողջաանության մասին: Տենց մի 20-30 տարվա մեջ իրականացան:

Մենակ թե էն իմ ասած բաների մասին չմտածեք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում