Friday, 10 07 2026
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»

Երեք մարմնի խնդրի դասական և քվանտային հետազոտությունների նոր պատկերացումներ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի և Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանը վերջին տարիներին զարգացրել է սկզբունքային նոր տեսական պատկերացումներ երեք մարմնի դասական և քվանտային համակարգերի հետազոտման բնագավառում: Երեք մարմնի դասական խնդիրն առաջին անգամ ձևակերպել է խոշորագույն բնագետ Իսահակ Նյուտոնը:

Անցած ավելի քան երեք դարերի ընթացքում այդ խնդրով զբաղվել են ժամանակի խոշորագույն շատ մաթեմատիկոսներ և ֆիզիկոսներ՝ Լագրանժը, Էյլերը, Պուանկարեն և այլոք, որի արդյունքում ծնվել են ժամանակակից մաթեմատիկայի և ֆիզիկայի երեք տասնյակից ավելի գիտական ուղղություններ: Սակայն խնդրի բազմակողմանի ուսումնասիրման անհրաժեշտությունը չի նվազել առ այսօր` կապված դինամիկ բարդ համակարգերի ուսումնասիրման մեջ դրա ունեցած դերի և հարաճուն կիրառական նշանակությունների հետ: Մասնավորապես, խնդրի հետևողական հետազոտությունը կարող է պատասխանել քվանտային մեխանիկայի կարևորագույն հիմնահարցերից մեկին՝ «դասական աշխարհը նկարագրելիս արդյո՞ք անշրջելիությունը հանդիսանում է հիմնարար»:

Այդ հարցի պատասխանն ունի առանցքային նշանակություն դինամիկ համակարգերում քվանտային-դասական անցման անհնարինության խնդրի պարզաբանման համար, որը բխում է Առնոլդ-Բերրի պնդումից: Երեք մարմնի խնդրի ուսումնասիրությունները կարող են լույս սփռել նաև բարդ համակարգերում շարժման առանձնահատկությունների և թաքնված համաչափությունների վրա, որոնք շատ կարևոր են դինամիկ համակարգերի ճշգրիտ նկարագրման, առավել ևս նրանց ղեկավարման համար: Երեք մարմնի դասական և քվանտային խնդիրների ուսումնասիրություններն արդիական են ատոմ-մոլեկուլային և միջուկային տարրական ընթացքների հաշվարկման համար, որոնց մասին հավաստի տվյալների պահոցների առկայությունն անհրաժեշտ պայման է ժամանակակից քիմիական, ինչպես նաև միջուկային տեխնոլոգիաների զարգացման համար:

Աշոտ Գևորգյանի աշխատանքներում ցույց է տրված, որ եթե երեք մարմնի խնդիրը ձևակերպվի համակարգի էներգիայի մակերևույթի վրա, որն իրենից ներկայացնում է կոր տարածություն, այդ դեպքում հնարավոր է դառնում բացահայտել մասնիկների համակարգի ներքին շարժման մինչև այժմ անհայտ համաչափություններ: Վերջինս հնարավորություն է տալիս ստանալ շարժման լրացուցիչ երկու պահպանվող մեծություն (ինտեգրալներ), և դինամիկ համակարգի նկարագրության խնդիրը, փուլային տարածության մեջ կրճատելով, բերել 6–րդ կարգի համակարգի՝ 8–ի փոխարեն:

Հետազոտության կարևորագույն ձեռքբերումներից է նաև այն, որ երեք մարմնի խնդրի օրինակով ապացուցվել է, որ ցանկացած բարդ դինամիկ համակարգ օժտված է իրեն հատուկ այսպես կոչված ներքին ժամանակով, որն իր բնույթով կարող է էապես տարբերվել սովորական՝ ներկայով անցնող և անցյալը ապագային կապող ժամանակից: Այլ խոսքերով, ինչպես ցույց են տվել հաշվարկները, տարբեր եռատոմ ատոմամոլեկուլային համակարգերի համար ներքին ժամանակն ունի ոչ սովորական վարք. այն կարող է փոխել ընթացքի արագությունը և ուղղությունը, և որ ամենակարևորն է, ճյուղավորվել՝ դառնալով, ըստ էության, անշրջելի:

Վերջին հանգամանքը հանգեցնում է շատ անակնկալ և կարևոր եզրահանգման՝ դասական աշխարհի նկարագրությունը, այնուամենայնիվ, անշրջելի է: Վերջինն առաջին հայացքից թվում է թե հակասում է նյուտոնյան մեխանիկայի սովորական ժամանակի նկատմամբ շրջելիության փաստին, բայց իրականում ընդգծում է բարդ դինամիկ համակարգերում ընթացող պրոցեսների համար ավելի հիմնարար և բնական ժամանակային պարամետրի սահմանման անհրաժեշտությունը:

Այս հանգամանքի վրա ուշադրություն է դարձրել Նոբելյան մրցանակի դափնեկիր Իլյա Պրիգոժինը: Նա գիտական գրականության մեջ առաջին անգամ ներմուծել է քիմիական փոխարկման «ընթացքի» ներքին ժամանակ հասկացողությունը, որը հիմնված է բնական դատողությունների վրա և կապված է թերմոդինամիկայի երկրորդ օրենքի հետ, ի տարբերություն Աշոտ Գևորգյանի կողմից կատարած աշխատանքների, չի բխում դասական մեխանիկայի հիմնական սկզբունքներից:

Աշոտ Գևորգյանի կողմից ապացուցված ներքին ժամանակը նկարագրում է համակարգում տեղի ունեցող տարրական ընթացքների չափը: Այն հիմնարար քանակական և իմացաբանական բացատրություն է տալիս դասական դինամիկ համակարգերում անկայունության և քաոսի առաջացման կարևորագույն հարցերին: Ներքին ժամանակի պատկերացման շրջանակներում զարգացված երեք մարմնի քվանտային խնդիրը հնարավորություն է տալիս լուծել նաև դինամիկ համակարգում քվանտային-դասական անցման Բերրիի կողմից ապացուցված անհնարինության հարցը:

Աշոտ Գևորգյանի կողմից դասական և քվանտային պատկերացումների շրջանակներում արտածված հավասարումները մաթեմատիկական տեսանկյունից հնարավորինս ամփոփ և համաչափ են և ստացված են երկմասնիկ և եռամասնիկ կամայական վարքի փոխազդեցությունների համար: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարրական ատոմ-մոլեկուլային փոխարկումների ընթացքների մասին գիտական հավաստի տեղեկատվու­թյունը մինչև այժմ ստացվում է փորձարարական ճանապարհներով, որը շատ ժամանակատար և ծախսատար է, թվային փորձերն այս պարագայում կարծես թե չունեն այլընտրանք:

Այնուհանդերձ, ինչպես հայտնի է, մինչ այժմ չեն ստեղծվել թվային ալգորիթմներ եռամասնիկ համակարգերում տարրական բազմախողովակ ցրման ընթացքները թվայնորեն մոդելավորելու համար քիչ թե շատ կուռ տեսական պատկերացումների բացակայության պատճառով», – ասում է գիտնականը: Նրա առաջադրած մոտեցումները հնարավորություն են տալիս մշակել արդյունավետ, բարձր արտադրողական ծրագրային փաթեթներ տարրական ատոմ-մոլեկուլային և միջուկային երեք մասնիկային խնդիրների թվային մոդելավորման համար՝ հաշվի առնելով արտաքին տարբեր դաշտերի և ազդակների առկայությունը:

Այդպիսի ծրագրային գործիքների ստեղծումը կարող է մեծապես նպաստել ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանը և ունի առևտրայնացման մեծ ներուժ: Աշոտ Գևորգյանի ամփոփիչ աշխատանքը 2020թ-ին տպագրվել է հեղինակավոր Particles միջազգային ամսագրում և արդեն ներբեռնվել է ավելի քան 700 անգամ:

Աշխատանքի վերաբերյալ իրենց դրական կարծիքներն են արտահայտել ժամանակակից խոշոր հետազոտողներ, պրոֆեսորներ Մայքլ Բերրին (Բրիստոլի համալսարան, Անգլիա), Անտոն Ցայլինգերը (Ավստրիայի գիտությունների ակադեմիայի նախագահ, Վիեննա) և Լևոն Բեկլարյանը (Ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն): 15.11.2021 թ. — Հարգանքով՝ ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում