Wednesday, 24 06 2026
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում

Երևանի կողմից Բայդենի հրավերն ընդունելը ոչ թե հակառուսական, այլ պրոժողովրդավարական քայլ կլինի․ Արփի Վարդանյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

Տիկին Վարդանյան, Վաշինգտոնում դեկտեմբերի 9-10-ին կայանալու է ժողովրդավարության Վեհաժողով, որին ի տարբերություն Ռուսաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի, հրավիրվել է նաև Հայաստանը։ Այս  հանգամանքը ադրբեջանական մամուլում ներկայացվում է որպես հակառուսական գործողություն և նշվում, որ ի տարբերություն Երևանի, Բաքուն դրա մեջ չի ներքաշվում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հանգամանքը։

Նախևառաջ ուզում եմ նշել, որ շատ դրական հանգամանք է այն, որ Հայաստանը հրավիրվել է։ Սա միանշանակ հակառուսական քայլ չէ, սա պրոժողովրդավարություն է։ Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան էլ չեն հրավիրվել, շատ ակնհայտ է դարձնում այն իրողությունը, որ Միացյալ Նահանգները շատ լավ տեսնում է, որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը ժողովրդավարական երկրներ չեն ու ոչ էլ ցանկություն ունեն լինել այդպիսին։ Հայաստանը շատ  է աշխատում այդ ուղղությամբ ու ակնհայտ է, որ դա նկատում են նաև ԱՄՆ-ում։

-Ինչպե՞ս պետք է ներկայանա Հայաստանն այդ վեհաժողովին։ Փորձագետները նշում են, որ պարտադիր է հենց առաջին դեմքով մասնակցությունը։

-Ես  չեմ կարող դա ասել։ Կառավարությունը պետք է քննարկի ու որոշի, թե ով ամենալավը կներկայացնի Հայաստանը։

-Իսկ մասնակցությունը մեզ ի՞նչ կտա։

-Կուզեի ասել, որ մի անգամով այս ամենը չպետք է ավարտվի։ Հայաստանն ու այլ երկրներ, որոնք ժողովրդավարական են ու ձգտում են ամրապնդել այդ ժողովրդավարությունը պետք է անընդհատ հանդիպումներ ունենան, երկխոսություն ծավալեն այլ նմանատիպ երկրների հետ։ Միայն խոսելով է հնարավոր նոր խնդիրներ բացահայտել, հասկանալ դրանց լուծումները։

-Կարծում եք՝ սրանով հայ-ամերիկյան երկկողմ օրակարգում ինչ-որ բան կփոխվի՞։

-Կարծում եմ՝ այո։ Սա պարզապես ևս մեկ փաստ է, արձանագրություն, որ Հայաստանն իրոք ժողովրդավարական երկիր է և ոչ միայն խոսքերով ու թղթի վրա գրած։ Հենց այս մասնակցությունը ԱՄՆ վերաբերմունքով շատ բան կփոխի։ Հայաստանն իր հերթին տեղը նստած չի մնում, միայն խոսքերով չի բավարարվում։ Դրսում էլ  շատ լավ են ամեն ինչ հասկանում։ Եթե միայն խոսքերով լիներ, ոչ ոք Հայաստանին լուրջ չէր ընդունի, բայց մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն ևս հաշվի առնելով Երևանի քայլերը հանդիպակաց քայլ է անում։ Անկասկած սա պետք է ֆիքսել, բայց նաև չբավարարվել։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում