Ինչպես նշել էինք նախկինում, Բրիտանական Daily Telegraph թերթը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Իրանը մտադիր է ֆինանսավորել Սիրիայի Լաթաքիա քաղաքում ռազմական բազայի կառուցման ծախսերը:
Իրանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հերքել է այդ տեղեկությունը: Հայտարարության մեջ մանավորապես ասվում է. «Արևմտյան լրատվամիջոցները մտադիր են ստեղծել համապատասխան միջավայր՝ տարածաշրջանի որոշ երկրներ ներխուժելու և լարվածություն առաջացնելու համար»:
Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը կոչ է արել արևմտյան լրատվամիջոցներին՝ կենտրոնանալ իրենց երկրների խնդիրների վրա:











































