Wednesday, 24 06 2026
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում

Մենք կարող ենք դիմադրել, հարձակվել այդ մաքսակետերի վրա, բայց մեր խնդիրը երկրորդ պատերազմի մեջ ոչ մի դեպքում չներքաշվելն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Գարիկ Քեռյանը։

-Պարոն Քեռյան, մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի որոշումը՝ Գորիս-Կապան հատվածում մաքսակետեր տեղակայելու հետ կապված։ Հնչում են նաև գնահատականներ, որ առանց դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու՝ անհնար կլիներ նման որոշում կայացներ և որ գուցե կան գաղտնի գործընթացներ։ Այս պրոցեսի շուրջ ի՞նչ դիտարկումներ ունեք։

Ես այն կարծիքին եմ, որ դեմարկացիան ու դելիմիտացիան պետք է տեղի ունենան Խորհրդային Հայաստանի ու Խորհրդային Ադրբեջանի քարտեզների հիման վրա։ Հիմա բոլոր ժամանակների քարտեզներով էլ՝ ճանապարհի այդ հատվածը Խորհրդային Ադրբեջանի տարածքում է եղել։ Իհարկե կարող է մի բան ճիշտ են գծել, մի բան՝ սխալ, ես քարտեզագիտության նեղ մասնագետ չեմ, բայց ինչքան որ  նայում են հայկական սովետական հանրագիտարանում առկա քարտեզները՝ ճանապարհի այդ հատվածը մնում է Ադրբեջանի տարածքի մեջ։ Մենք ուրիշ  ելք չունենք, քան սահմանագծման ժամանակ հենվել այդ քարտեզների վրա, որովհետև այդ ժամանակ ոչ անկախ Հայաստան պետություն է եղել, ոչ էլ անկախ Ադրբեջան, իսկ 1918-20 թվականներին ոչ մի սահմաններ չեն եղել օրինական միջպետական համաձայնությամբ կայացած։ Բնականաբար պետք է ենթադրել, որ ինչքան էլ մեզ համար ցավոտ լինի, որ այդ հատվածը մտնում է Ադրբեջան, հետո դուրս գալիս Ադրբեջանի տարածքից, պետք է նկատի ունանանք, որ այդ ճանապարհները կառուցվել են այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը եղել են մի պետության մեջ, մի հանրապետությունից մյուսին անցնելը նման էր նրան, որ այսօր Երևանից գնաս, օրինակ, Գյումրի։ Ես այդ ժամանակներում ապրել եմ ու գիտեմ, որ նմանատիպ պետական սահման ընդհանրապես չի եղել, ազատ տեղաշարժվել են, ճանապարհները կառուցել են ըստ նպատակահարմության և ոչ ըստ այն բանի, թե այդ սահմանը որ հանրապետությունում է մտնում։ Հիմա ադրբեջանցիները, փաստացիորեն որպես հաղթող կողմ, առանց սահմանագծման որոշում են նախօրոք վերցնել այն, ինչ կարող է իրենց պատկանել այդ հին քարտեզներով։ Ո՞րնէ  մեր խնդիրը․․․

-Այո, տարբեր տեսակետներ կան հայկական հնարավոր գործողությունների հետ կապված, ընդհուպ մինչև ռազմական գործողությունների դիմելը․․․

-Մենք  իհարկե կարող ենք դիմադրել այդ ճնշմանը, կիրառել զինված ուժ, հարձակվել այդ մաքսակետերի վրա, բայց մեր խնդիրը հիմա դա չէ։ Մեր խնդիրն այն է, որ Հայաստանը որպես պարտված պետությունից դուրս գա երկրորդ պատերազմի վտանգից։ Ադրբեջանին հիմա շատ ձեռնտու կլինի, որ Հայաստանը գնա այնպիսի գործողությունների, որ ներքաշվի երկրորդ պատերազմի մեջ։ Իսկ երկրորդ պատերազմի մեջ ներքաշվելուց հետո, մենք կարող ենք կորցնել ոչ միայն 20 կիլոմետրանոց ճանապարհ, այլ երևի շատ  ուրիշ բաներ։

Փառք Աստծո, երկիրը կարողացավ կառուցել այլընտրանքային ճանապարհը, տրանսպորտային  հաղորդակցությունն, ըստ էության, շարունակվում է, չի դադարել։ Սյունիքում չկան կոլապսի, խառնաշփոթի երևույթներ։ Բայց արդյոք մենք պետք է հրաժարվենք այդ ճանապարհից, ինձ թվում է՝ ոչ։ Պարզապեա այստեղ արդեն սահմանագծման ու սահմանազատման   ճանապարհին պետք է գնալ ողջամիտ փոխզիջումների։ Հնարավոր է Ադրբեջանի համար մեկ ուրիշ հատված շատ ավելի մեծ նշանակություն ունենա, մի 20 կիլոմետր ճանապարհ մեկ ուրիշ վայրում իր համար ավելի կարևոր կարող է լինել, քան մեզ համար․․ այդպես փոխանակումների, փոխզիջումների գնով  կկարողանանք հետ բերել այդ ճանապարհը, որը կլինի Գորիսը Կապանին կապող կապուղի, որը կնպաստի մեր բեռնափոխադրումներին։ Բայց հիմա խնդիրը ոչ թե այդ 20 կիլոմետրանոց ճանապարհն է, այլ ադրբեջանա-թուրքական նոր պրովոկացիայից  փրկվելը, որովհետև այդ նոր պրովոկացիայի իմաստը Հայաստանին  մեծ պատերազմի մեջ ներքաշել, տանել մեծ բախումների Ռուսաստանի հետ և ավելի շատ բանի ձեռք  գցել՝ մինչև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները։

-Վարչապետը  նշում է, որ դրա այլընտրանքը միջանցքային տրամաբանությունն էր։ Ինչքանո՞վ է դա քաղաքագիտական տեսանկյունից  հավանական։

-Իշխանության թիվ մեկ դեմքը, որն ամբողջ բանակցային գործընթացից տեղյակ է ու մշտական շփումների մեջ լինելով՝ նման բան է հայտարարում, ես հիմք չունեմ նրան չհավատալու։ Ըստ Էության շատ հնարավոր է, ես ինքս էլ այն կարծիքին եմ, որ ադրբեջանցիները մեծ հաճույքով կարող էին մեզ զիջել այդ 20 կիլոմետրանոց սահմանը, որն իրենց համար ընդհանրապես նշանակություն չունի, իրենց համար բնակավայր կապող ճանապարհ չէ, բայց այն դեպքում, եթե Հայաստանը իրենց  դեպի Նախիջևան տանող ճանապարհին տար միջանցքի կարգավիճակ։ Ինչքան նրանք փորձեցին ճնշում գործադրել, Հայաստանը չհամաձայնվեց, նրանք էլ  նման քայլի դիմեցին։ Ըստ Էության սա սովորական մանկական կապրիզի նման քայլ էր։ Ես հաստատ համոզված եմ՝  եթե մենք նայեինք քարտեզին,այդ 20 կիլոմետրը, որն  անցնում է Գորիսից դեպի Կապան՝ այդտեղ ոչ մի ադրբեջանական կարևոր բնակավայր չկա, կոմունիկացիա չկա։ Պարզապես դա մի լծակ էր՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի միջանցքը տրամադրվի։ Այստեղ ես վարչապետին հավատում եմ։ Այո՛ , նա ճիշտ է ասում։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում