35 տարի համատեղ կյանքից հետո Կիևի քաղաքապետը բաժանվել է ազգությամբ հայ իր կնոջից` Ալինա Այվազովայից՝ ուրիշ կնոջ հետ ամուսնանալու համար:
Այս մասին հայտնում է focus.ua կայքը` հաղորդելով, որ Կիևի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկիի սիրուհին, հնարավոր է, երեխայի է սպասում և այս պահին գտնվում է Օդեսայի հիվանդանոցներից մեկում:
Ուկրաինական «Սեգոդնյա» թերթը նշում է, որ ամուսինները 7 տարի է առանձին են ապրում, իսկ քաղաքապետն արդեն մի քանի տարի է, ինչ հարաբերություններ ունի ոմն Ելենա Սավչուկի հետ:
Քաղաքապետի ընտանիքի մտերիմներից մեկը նույն թերթին ասել է, որ Ալինան արևելյան կին է: Նա երկար տարիներ համբերել է, աչք է փակել, բայց, ի վերջո, չի դիմացել:









































