Monday, 08 06 2026
Պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության պայմանագիրը․ կսկսենք TRIPP-ի վավերացման գործընթացը
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
Տնտեսական աճն ավելին էր, քան մենք կանխատեսում էինք․ միայն 1 մլրդ դոլար հատկացվել է դպրոցաշինությանը
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
2025թ-ին պետական բյուջեի եկամտային տվյալները 2017թ․ համեմատ ավելացել է 135 %-ով
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Ժողովուրդը տեր կանգնեց պետությանը և անկախությանը․ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
«ԵԱՏՄ անունից» Փաշինյանին Տոկաևն է շնորհավորել
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել

The Jerusalem Post-ը համեմատել է հայկական և հրեական հայրենադարձությանն ուղղված ծրագրերը

Իսրայելական The Jerusalem Post-ում հրապարակվել է Բեն Հարթմանի հոդվածը, որտեղ վերջինս համեմատում է հայկական սփյուռքի Birthright Armenia ծրագիրը հրեական աշխարհի Birthright Israel («Տագլիտ») ծրագրի հետ:

Բեն Հարթմանը, մասնավորապես, գրում է, որ դժվար չէ շատ հետաքրքիր համեմատություն անել հայերի և հրեաների միջև: «Ամբողջ աշխարհում սփռված, ցեղասպանության ու ողբերգության հետևանքով տեղահանված փոքր, հին ժողովուրդ` հաջողակ գլոբալ սփյուռքով, որը հավատարիմ է պատմական հայրենիքին»,-այսպես է արտահայտվել Հարթմանը հայերի մասին:

2003-ից գործող հայկական սփյուռքի Birthright Armenia ծրագիրը երկուսից մինչև 12 ամսով հայրենիք է բերում 20-32 տարեկան երիտասարդների, որոնք առնվազն մեկ հայ տատ կամ պապ ունեն: Ծրագիրը կոչված է խորացնել հայրենակիցների կապը հայրենիքի հետ և պայմաններ ստեղծել ավելի երկարատև ու գործնական ուղևորության համար: Ծրագրից արդեն օգտվել են ավելի քան 500 հայ երիտասարդներ՝ 25 երկրներից:

Հայաստանում ծրագրի տնօրեն Սևան Կաբակյանն ասում է, որ մասնակիցները մինչև մեկ տարի են ծախսում` կամավոր աշխատելով շաբաթական 30 ժամ: Նրանք մասնակցում են երկրի կյանքին, ապրում են շարքային հայաստանցու պես:

Հոդվածում հեղինակը նշում է, որ Birthright Armenia-ն Birthright Israel-ի նման ներառում է այցելություններ, մշակութային և պատմական հուշարձաններ, հանդիպումներ տեղի հայ երիտասարդների հետ:

Ծրագրի հիմնադիր Էդել Հովնանյանն ասում է, որ երբ 2003-ին սկսվել է նախաձեռնությունը, ինքը կապվել է Birthright Israel-ի հետ և անվան օգտագործման թույլտվություն խնդրել: Հավանություն ստանալուց հետո նա նաև հանդիպել է իսրայելական ծրագրի մի քանի ներկայացուցիչների հետ, որոնք բացատրել են ծրագրի հիմքում դրված գաղափարները և սկզբունքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում